fbpx
Զինված Ուժեր

Հովհաննիսյանը դարձյալ հորդորել է չտրվել ադրբեջանական սադրանքներին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ սահմանը:

«Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր: Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում, որ լիարժեք վերահսկողություն է», – ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրել է մի քանի անգամ ասվածը, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբերը հաճախ ներթափանցում են հայկական բնակավայրեր, լուսանկարվում, տներ այրում՝ տպավորություն ստեղծելու համար: Դա շատ է արվում հատկապես Հադրութում ու Ֆիզուլիում, որտեղ հայկական կողմը պարբերապար չեզոքացնում է այդ խմբերին: Հովհաննիսյանը դարձյալ հորդորել է չտրվել ադրբեջանական սադրանքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ