fbpx
Հասարակություն

Սահմանապահ կողքիդ ենք․ Սիսակ Գաբրիելյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սիսիակ Գաբրիելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սահմանապահ կողքիդ ենք…

Օրենսդրական նախագիծ

Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

50% էլեկտրաէներգիան

50% բնական գազը

50% ոռոգման ջուրը

ԱՄԲՈՂՋՈւԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի

100% հողի հարկը

100% գույքահարկը

ԱՅՍՈւՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

50% զեղչված կամ ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով

100% կվերականգնվեն անվճար ( աշխ. սկսվել են)

Սպանված գյուղ. և/կամ մթերատու կենդանիների համար կտրվի

100% փոխհատուցում

Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ

1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն

5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչև 2024թ․ հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը և մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ