ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում:
«Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիններս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:
- ՍԱՏՄ տեսուչները այցելել են Տաշիրի պիցցա․ կատարվել է նմուշառում
- «Էլկա» զարգացման կենտրոնում սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ են արձանագրվել․ ՍԱՏՄ
Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ: