fbpx
Աշխարհ

Սանդերսը խոստացել է բացահայտել ՉԹՕ-ի վերաբերյալ տեղեկատվությունը

Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խոստացել Է բացահայտել կյանքի այլմոլորակային ձևերի և չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դա կա, 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում:

Այդ հայտարարությամբ նա հանդես Է եկել կատակաբան, հեռուստահաղորդավար և Մարտական բացարձակ առաջնության (UFC) շրջանակներում մենամարտերի մեկնաբան Ջո Ռոգանի պոդկաստում, որի տեսագրությունը հրապարակված Է նրա YouTube-ալիքում:

«Եթե դուք ընտրվեք ու թեկուզև ինչ-որ բան իմանաք այլմոլորակայինների մասին, եթե իմանաք ՉԹՕ-ների մասին, կպատմե՞ք մեզ»,- հարցրել Է քաղաքական գործչին հաղորդավարը: «Ես ձեզ այսպես կասեմ. իմ կինը կպնդի, որ ես պատմեմ ձեզ»,- կատակով պատասխանել Է Սանդերսը:

Նա ընդգծել Է, որ իր կին Ջեյնն իրեն չի համարում այլմոլորակային կյանքի գոյության մասին տեսությունների հետևորդ, սակայն հաճախ փորձում Է իրենից ինչ-որ գաղտնի տեղեկատվություն իմանալ: «Բեռնի, ինչ Է տեղի ունենում, դու (գաղտնի նյութերին) ծանոթանալու ինչ-որ հնարավորություն ունե՞ս»,- մեջբերել Է Սանդերսը կնոջ խոսքը՝ նշելով, որ այս պահին ինքը նման կարգի տվյալներին ծանոթանալու հնարավորություն չունի: «Ուրեմն դուք մեզ կպատմե՞ք»,- պնդել Է Ռոգանը: «Լավ, գիտեք, ի՞նչ: Եկեք պատմե՞նք այդ մասին այս շոուում: Ի՞նչ կասեք դրան»,- համաձայնել Է Սանդերսը: Օգոստոսի 8-ի երեկոյան տեսահոլովակն արդեն դիտել Էր ավելի քան 5 միլիոն մարդ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ