fbpx
Իրավական
20:00 28/02/2020

ՍԴ դատավորները գնացին մեր երկիրը բեռի տակ թողնելու ճանապարհով․ Անդրանիկ Քոչարյան

ՍԴ դատավորները քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, և մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դուք կարծում եք «Այո»-ն կարևոր խնդիր չէ՞ մեր երկրի համար։ Դա միայն չգիտակցեցին ՍԴ դատավորները, որոնք նույնիսկ եթե որևէ բան չընկալեին, իրենք կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, իրենք գնացին բեռի տակ թողելու ճանապարհով։ Այդ գիտակցությունն էլ չունեցան, այդ քաղաքական հոտառությունը չունեցան։

Նրանք, եթե նույնիսկ որևէ բան չընկալեին, կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, սակայն գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով: Այդ գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, և մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»,-ասաց նա։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, ՍԴ դատավորներից որևէ մեկը չդիմեց վաղ կենսաթոշակի անցնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ