fbpx
Արցախ

Օգոստոսի 5-ին ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտում:

«Օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում», – գրել է նա:

Օգոստոսի 6-ին Արցախում մեկնարկելու են Համահայկական խաղերը, որին ներկա են լինելու Սփյուռքից բազմաթիվ ներկայացուցիչներ: Դրան ընդառաջ՝ օգոստոսի 5-ին, վարչապետը ելույթ կունենա: Վարչապետը նշում է, որ ելույթի ընթացքում կխոսի համահայկական օրակարգի հարցերի մասին, Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության հնարավորության մասին, ինչպես նաև համազգային օրակարգի հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մասին: Անդրադարձ կլինի նաև Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հարցերին:

Մանրամասն՝ տեղանյութում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2385619051695640/?notif_id=1564730679321208&notif_t=live_video_explicit

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ