Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Նախապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց դրանից՝ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։
Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել ցուցահանդեսը և սարքերի մասնակցությամբ շքերթը, որոնք օգտագործվում են ինչպես ժամանցի, այնպես էլ լուրջ առաջադրանքներ կատարելու համար, այդ թվում՝ արդյունաբերության և անվտանգության բնագավառներում:
Փառատոնի ընթացքում տեղի է ունեցել հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա թռիչքը, գյուղատնտեսական, հրշեջ և այլ մասնագիտացված դրոնների աշխատանքի ցուցադրությունը, ինչպես նաև մրցարշավներ: