Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրգործի հարուցումը մերժվել է

Ամենադիտվածներ

A6E2BB66-DC3F-40B0-A4A5-96BBC0509925_cx0_cy3_cw0_w1023_r1_s

Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը Շահեն Հարությունյանի կողմից ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը.

«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»։

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսպիսով, արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին տեղեկություն կտրվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին. «Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել էր նա: Հրապարակման հիման վրա ոստիկանությունում սկսվել էր նյութերի նախապատրաստումը։ Հաջորդ օրը Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու։ Դեկտեմբերի 13-ին էլ հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։

Աղբյուրը՝ Armtimes.com

Ամենաթարմ