Շատ մարզիկներ կան, որոնք իրենց մարտավարությամբ կարող են խնդիրներ առաջացնել Խաբիբի համար. Հուկեր

Ամենադիտվածներ

Շատ մարզիկներ կան, որոնք իրենց մարտավարությամբ կարող են խնդիրներ առաջացնել Խաբիբի համար. Հուկեր

Խառը մենամարտերի Նոր Զելանդիան ներկայացնող մարզիկ Դեն Հուկերը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասին՝ նշելով այն մարզիկներին, որոնք կարող են հաղթել ռուս մարզիկին:

«Շատ մարզիկներ կան, որոնք իրենց մարտավարությամբ կարող են խնդիրներ առաջացնել Խաբիբի համար: Կևին Լին, Դոնալդ Սերոնեն կարող են պարտության մատնել Խաբիբին, սակայն կարծում եմ, որ Ջասթին Ջեթջին ամենավատ տարբերակն է Խաբիբի համար»,- ասել է Հուկերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում:

Ամենաթարմ