ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը:
«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաև նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև»,-ասել Է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Շոյգուն հատկապես նշել Է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի Է ունեցել հունիսի 24-ին:
Այդ մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:

