Առողջապահության համաշխարհային կազմկերպության ամենշաբաթյա համավարակաբանական տեղեկագրից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը հայտնի է ավելի արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտանբերվել է ևս հինգ երկրներում:
Նշվում է, որ այդ շտամով վարակման դեպքեր մինչ այժմ արձանագրվել են 111 երկրներում: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս շտամի վարակելու ունակությունը 36-75 տոկոսով ավելի բարձր է, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի սկզբնապես հայտնի շտամինը:
Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» գործակալությունից։