Քաղաքականություն

Սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում ընթացող մարտական գործողություններին․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ սահմանագծին տիրող իրավիճակի մասին:

«Ես առիթ եմ ունեցել հեռախոսով խոսելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իրավիճակը լուրջ է Լեռնային Ղարաբաղում: Երեկ երեկոյան այս թեմային շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Որոշ ժամանակ առաջ էլ հրապարակել ենք համատեղ հայտարարություն: Մենք հիմա խիստ մտահոգված ենք, ես մտածում եմ խաղաղ բնակչության ու զինվորների մասին, ովքեր զոհվել են:

Ես պարզ լինեմ՝ հարվածները ,որ հասցվել են կիրակի օրը Ադրբեջանի կողմից, մեր տեղեկություններով, հիմնավորում չունեն: Ես դա ասել եմ նախագահ Ալիևին: Մենք տիրապետում ենք ստույգ տեղեկությունների, որոնք ցույց են տալիս՝ սիրիական գրոհայինները լքել են մարտադաշտը, հեռացել են Գազիայնթափից, որ միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին: Դա շատ լուրջ փաստ է, նորություն, որը փոխում է իրավիճակը»,- ընդգծել է նախագահ Մակրոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ