fbpx
Աշխարհ

Սիրիան դեմ է Թուրքիայի հետ ռազմական բախմանը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ։

Արտգործնախարար Մուալլեմն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա։

«Առաջին հերթին, մենք չենք ցանկանում պատերազմ մեր և թուրք զինվորների միջև: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Իդլիբում իր դիտակետերից մեկի ուղղությամբ արձակված կրակոցի մասին: Կրակոցն արձակվել էր Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքից, ինչի հետևանքով 3 թուրք զինվորական թեթև վնասվածքներ էր ստացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ