fbpx
Գիտություն

SpaseX-ի հրթիռակիրը արձակվել է 60 արբանյակներով

Ամերիկյան SpaceX ընկերությունն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ Falcon 9 հրթիռակիրը՝ Starlink նախագծի 60 արբանյակներով, որոնք նախատեսված են ինտերնետ թրաֆիքի փոխանցման գլոբալ ցանցի ստեղծման համար, երրորդ փորձից արձակվել է։

Հրթիռակրի արձակումը եղել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։

Նշվում է, որ արձակումը նախատեսված էր մայիսի 15-ին, սակայն հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով։ Հաջորդ օրն արձակումը կրկին հետաձգվել էր ծրագրային թարմացման անհրաժեշտության պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ