fbpx
Աշխարհ

Սպասվում է Ֆրանսիա-Գերմանիա-ՌԴ-Ուկրաինա գագաթնաժողով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և նրանք քննարկել են նորմանդական քառյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայտնել է Մերկելի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել բանակցություններն Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պարտավորագրերի շուրջ: Նրանք նաև քննարկել են վերջին ռազմական էսկալացիան Սիրիայում, Լիբիայի իրադրությունը և հավանություն են տվել ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդների գործողություններին այդ երկրներում:

Օգոստոսի 28-ին Մերկելն առաջիկա գագաթնաժողովը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք պայմանավորել են սեպտեմբերի 2-ին նշանակել քառյակի նախագահների և կառավարությունների դիվանագիտական խորհրդականների նախապատրաստական հանդիպում: Գագաթնաժողովի օրը դեռևս որոշված չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ