Այս րոպեներին «Կրասնոդար» մարզադաշտում ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումը, որում համանուն թիմն ընդունել է «Օրենբուրգին»:
45+1-ին րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Օրենբուրգի»դարպասին, որն անվրեպ է իրացրել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ բացելով խաղի հաշիվը։
55-րդ րոպեին հյուրերը հավասարեցրել են հաշիվը։ Ընդ որում, գոլի հեղինակ է դարձել հայազգի Ստեփան Հովհաննիսյանը։