Շոտլանդիայի William Hill Պրեմիեր լիգայի շրջանակներում կիրակի օրը կայացել են երկու հանդիպումներ, որոնք ավարտվել են «Սենտ Ջոնսթոնի» և «Մոտերվելի» հաղթանակներով։ Ըստ SPFL-ի պաշտոնական տվյալների՝ թիմերը ցուցադրել են մրցակցային ֆուտբոլ՝ վճռորոշ գոլերով խաղավերջում։
McDiarmid Park-ում «Սենտ Ջոնսթոնը» 4-3 հաշվով առավելության է հասել «Կիլմարնոկի» նկատմամբ։ Սիմո Վալակարիի սաները երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը կարողացել են շրջել խաղի ընթացքը՝ առաջ անցնելով 3-2 հաշվով։ Այնուամենայնիվ, ինքնագոլի շնորհիվ «Սենտ Ջոնսթոնը» հավասարեցրել է հաշիվը, իսկ Կայ Ֆոզերինգեմը խաղի ավարտից 10 րոպե առաջ հաղթական գոլն է խփել։
Easter Road մարզադաշտում կայացած մյուս խաղում «Մոտերվելը» 2-1 հաշվով հաղթել է «Հիբերնիանին»։ Հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ իրացրել են 11-մետրանոցներ՝ Լուկաս Ֆադինգերի և Մարտին Բոյլի ջանքերով։ Խաղի ճակատագիրը վճռվել է 85-րդ րոպեին, երբ Իբրահիմ Սաիդը խփել է հյուրերի հաղթական գոլը։
Պրեմիեր լիգայի առաջին տուրը կավարտվի երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, երբ գործող չեմպիոն «Սելթիկը» սեփական հարկի տակ կընդունի «Դանդիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին (տեղական ժամանակով՝ 19:30) և կհեռարձակվի Sky Sports-ով։

