fbpx
Սպորտ

Սուլշերը այնպիսի կազմ է կառուցում, որ հարգում է Յունայթեդի պատմությունը. Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին է խոսել գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը:

«Ուլեի հայացքները լիովին համընկնում են ակումբի 3 գլխավոր նպատակների հետ. մենք պետք է տիտղոսներ նվաճենք, խաղանք հարձակվողական ֆուտբոլ ու շանս տանք երիտասարդներին: Անցած մրցաշրջանում մենք առաջատարն էինք մեր սաներին հատկացրած խաղաժամանակով:

Մենք պետք է հպարտանանք այն բանով, որ ակադեմիայում մեր արած ներդրումները սկսել են պտուղներ տալ: Այս ուղղությամբ դեռ պետք է շատ աշխատանք կատարել առաջիկա տարիներին: Դա մնում է ակումբի սիրտը:

Անցած մրցաշրջանի կեսը, երբ եկավ Ուլեն, մեծ հաշվով ցույց է տալիս, թե ինչի ենք մենք ուզում հասնել ու որտեղ ենք ցանկանում լինել: Մենք տեսանք արագ ֆուտբոլ՝ հստակ ցուցադրված ոճով ու փիլիսոփայությամբ, որոնք ցանկանում է տեսնել մարզիչը: Ուլեն թիմ է վերադարձրել նաև կարգապահությունը, որը մեզ չէր բավականացնում վերջին տարիներին:

Նա կազմ է կառուցում, որը հարգում է ակումբի պատմությունը, և որում ամեն խաղացող հարգում է իր թիմակցին: Ոչ մեկն ակումբից ավելին չէ»,- Վուդվորդի խոսքերն է փոխանցել Manchester Evening News-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ