CNBC-ի հաղորդմամբ ամերիկացի սննդաբան Լորեն Մանաքերը գտել հինգ այլ մթերքներ, որոնք փոխարինում են սուրճին։ Այդ մթերքները օգնում են նրան զգոն և եռանդուն մնալ։
Դրանք են․
1. Քրքումով լատտե
Առավոտյան սննդաբանը խմում է քրքումի «լատտե»՝ տաք կաթի խառնուրդ կոճապղպեղի, քրքումի և թխկու օշարակի հետ, որին մի պտղունց սև պղպեղ է ավելացնում։ Յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր դերը․ կաթն ունի օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուց, օշարակն ըմպելիքին հաղորդում է քաղցրություն և ունի հակաբորբոքային հատկություններ։ Քրքումը հակաօքսիդանտներ է պարունակում և ունի հակաբորբոքային հատկություն։ Իսկ սև պղպեղն օգնում է ավելի լավ յուրացնել քրքումը։
2. Ջուր
Ջուրն օգնում է պահպանել էներգիայի մակարդակը։ Ջրազրկման պատճառով մարդը կարող է թուլություն զգալ, ունենալ տրամադրության տատանումեր։ Սովորական ջրի օրական քանակը պայմանավորված է ակտիվության մակարդակից, շրջակա միջավայրից և այլ գործոններից։ Սննդաբանը խմում է օրական մոտ 8 բաժակ ջուր։
3. Կիվի
Մանաքերի երեկոյան ընթրիքը բաղկացած է կիվիից, որը պարունակում է սերոտոնին՝ հորմոն, որն օգնում է ավելի լավ քնել։ Ըստ 2011 թվականին արված փորձի՝ քնելուց մեկ ժամ առաջ 2 կիվի ուտելն ավելացրել է քնելու ժամանակն ու արդյունավետությունը։
4. Տավարի անյուղ միս
Տավարի անյուղ միսը երկաթի լավագույն աղբյուրներից է։ Սննդաբանն այն ուտում է շաբաթը երկու անգամ: Տավարի մսի պակասը կարող է հոգնածության պատճառ դառնալ։ Եթե դուք միս չեք ուտում, ապա երկաթ կարող եք ստանալ այլ մթերքներից, օրինակ՝ սպանախից, բրոկոլիից, լոբազգիներից, տոֆուից։
5. Մակարոնեղեն
Ածխաջրերն օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են։ Օսլան բարդ ածխաջրածին է, որը պատրաստված է փոքր շաքարի շղթաներից: Մենք էներգիա ենք ստանում, երբ այս շղթաները քայքայվում են մարսողության ընթացքում: Բուսական մթերքների վրա հիմնված մակարոնեղենը օսլայի հիանալի աղբյուր են։ Դրանք պարունակում են տարբեր B վիտամիններ, որոնք ապահովում են էներգիայի մակարդակը: Այնուամենայնիվ, միանգամից շատ մակարոնեղեն ուտելը կարող է որոշ մարդկանց մոտ քնկոտություն առաջացնել: