Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:
Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին: