Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթաց է սկսվել Սյունիքի մարզպետարանում։ Պավաստվում են մարզպետարանի աշխատակիցները։
Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ աշխատակիցներին նախ ներկայացվել է պատվաստումային ողջ գործընթացի ու բուն պատվաստանյութերի մասին տեղեկություններ, որից հետո, ըստ ցանկության, աշխատակիցները պատվաստվել են։
Պատվաստվելու ցանկություն է հայտնել 15 աշխատակից, բայց գործընթացը շարունակվում է։
