fbpx
Մարզեր

Սյունիքի մարզպետը հանդիպել է Վիենի փոխքաղաքապետի հետ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն», որտեղ հանդիպում է ունեցել Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ։

Վերջինս մարզպետին պատմել է Վիենի մասին, ինչպես նաև ներկայացրել 1992-ից սկիզբ առած Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում անցած տարիներին իրականացված ծրագրերը, կատարված համատեղ աշխատանքը, համագործակցության արդյունքներն ու ընթացիկ և ծրագրված անելիքները։

Համագործակցությունը հիմնականում կրթական, առողջապահական և զբոսաշրջային ոլորտներում է։ Գորիսում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի դասավանդմանն, ու այս տարի 4 ուսուցիչ կմեկնի Վիեն՝ վերապատրաստման, ծրագիրը կշարունակվի հաջորդ տարիներին։

Այլ որոտներում ևս պարբերաբար փոխադարձ այցեր և փորձի փոխանակում է կատարվում։

Հունան Պողոսյանը նշեց, որ «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնը» մարզպետարանի ուշադրության կենտրոնում կլինի, իսկ մարզային իշխանությունները հակված են աջակցելու քույր քաղաքների նախաձեռնած ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանն ու հետագա համագործակցության խորացմանը։

Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ