лурер ам
Իրանում հիջաբ կրելու պարտադիր պահանջը կարող է չեղարկվել
Մեր հարևան իսլամական հանրապետությունում արդեն երեք ամիս ընթացող բողոքի ցույցերը հնարավոր է ավարտվեն, իրավիճակը կայունանա իշխանության զիջումների գնով: Գլխաշորը ոչ պատշաճ կրելու պատճառով ձերբակալված կնոջ մահը՝ չպարզված հանգամանքներում, բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Գլխաշորը մուսուլմանական որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մշակույթի անբաժանելի մասն է, որի կրումն օրենքի ուժ ստացավ իսլամական հեղափոխությունից հետո: Հիմա, փորձագետները կարծում են՝…
Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը. թայ-չիի մարզիչ
Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը, հավաստիացնում է թայ-չիի մարզիչ, «Ընկնելը տարբերակ չէ» գրքի հեղինակ Ջորջ Լոքերը։ Ինչպես նշել է Լոքերը The Guardian-ի հրացազրույցում, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են վնասվածքների հետեւանքով, որոնք ստանում են ընկնելիս, և նրանց մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք չեն կարողանում պահել հավասարակշռությունը։ Այդ պատճառով նրանք…
Զորան Գայիչը հեռացել է Փյունիկից
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է սերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում։ «Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության որակավորման առաջին փուլի…
Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Փարիզում 3 քրդերի սպանության գործով կալանավորված անձը հայտնել է օտարերկրացիների նկատմամբ ատելության մասին
Փարիզում երեք քրդերի սպանության գործով ձերբակալված կասկածյալը քննիչներին պատմել է «օտարերկրացիների հանդեպ իր ատելության մասին», հայտնել են Փարիզի դատախազները։ Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կրակել եւ սպանել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ՝ Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնում եւ մոտակայքում գտնվող քրդական սրճարանում։ Սպանությունները ապշեցրել են համայնքին, եւ…
Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը
ՀՀ ոստիկանությունն ապահովում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավորները դիմել էին ՀՀ ոստիկանությանն իրենց անվտանգությունն ապահովելու համար: Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ…
Ինչու՞ Միքայել Մինասյանը միայն հիմա հիշեց ատելության ու բևեռվածության մասին. Նարեկ Այվազյան
Հակակոռուպցիոն ծրագրերի ու համակարգային բարեփոխումների (Էլեկտրիկ Երևան) ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանի վերջին հոդվածից ակամայից հարցերի շարան առաջացան. Երբ որ իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքերում էր, ինչու՞ էին բաժանում յուրայինների և ոչ յուրայինների ու իրենց սեփական լրատվամիջոցներով, որոնց ժողովուրդը կնքել է միշիկնյուզ անվանումով, վարկաբեկում էին բոլորին բացի իրենից ու Սերժ…