Ադամ Շիֆ
Ադամ Շիֆը համեմատել է Թրամփին և Նիքսոնին
Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Թրամփի պաշտոնազրկման գործի հետաքննության շրջանակներում հատուկ կոմիտեում կայացած հրապարակային լսումների ավարտին։ Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփի կողմից իշխանության չարաշահումն ակնհայտ է…
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար այսօր ավելի քան ճիշտ ժամանակն է․ Շիֆ
Այսօր, երբ քրդերը տանջվում են թուրքական կրակողներից, ավելի քան ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Միշտ է ճիշտ պահը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,-նշեց Շիֆը։ Նա ընդգծեց, որ Ցեղասպանության փաստը սարսափելի և…
Ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսում
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․ «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը,…
Թրամփը կոչ է անում անհապաղ իմպիչմենտ հայտարարել Փելոսիին և Շիֆին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև նրանք, ովքեր նրանց հետ համաձայնության են եկել, իմպիչմենտի են արժանի իրենց հանցագործությունների և պետական դավաճանության պատճառով: «Նենսի Փելոսին գիտի ստի և խարդախության մեծաքանակ դեպքերի մասին, որոնք խորամանկ Ադամ Շիֆը կատարել է Կոնգրեսի և…
Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Ադամ Շիֆ
Թրամփն ու իր դաշնակիցները՝ այդ թվում ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, կիրակի ելույթ են ունեցել՝ ի աջակցություն Թրամփի հեռախոսազրույցի՝ ուժեղացնելով Բայդենի ուղղությամբ իրենց հարձակումները: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Եթե նախագահն, ըստ էության, մերժում է ռազմական օգնության մեջ և, միևնույն ժամանակ, փորձում մոլորեցնել օտարերկրյա առաջնորդին անօրինական գործում իր ընդդիմադրի մասին կեղտ փնտրելու համար նախագահական արշավի ժամանակ,…
Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է, որ քննարկել է Ցեղասպանության ճանաչման հարցը Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում…
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը պետք է որոշում կայացնի Թրամփի իմպիչմենտի հարցով
Առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը։ Նա նշել է` քանի որ հանրապետականները վերահսկում են Սենատը, ապա հավանական է, որ արգելափակում են Թրամփի իմպիչմենտի ուղղությամբ ջանքերը: «Մենք պետք է որոշենք՝ կգնա՞նք, այնուամենայնիվ, ինպիչմենթի…
Ցեղասպանության ողբերգությունը անցյալ չէ, այլ ներկայի իրողություն. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Բըրբենք քաղաքի քաղաքապետարանում հանդիպել է մի քանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում: Հայկական կազմակերպությունների թվում են եղել Բըրբենքի հայ երիտասարդների ֆեդերացիան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Արազ» Հայ օգնության միությունը և այլն: Քաղաքապետ Էմիլի Գեյբել-Լադդիի ու քաղաքային խորհրդի անդամների գլխավորությամբ անցկացվել է հիշատակման արարողությունը:…
Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը: Կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի…
Աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը. Ադամ Շիֆ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ, «ատելության միջադեպի»: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ 2 թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն արձանագրել են, որ դիմակավորված անձը գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, սկսել է մոտակա պողոտային կից ցանկապատի երկարությամբ դրոշներ շարել, ապա…









