ազատ տվ
ՀՀ առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: «Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը…
Ռուսական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, որպեսզի միջին և հեռահար հրթիռների մասին պայմանագիրը փրկվի, հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, չնայած Ժնևում խորհրդակցությունների ձախողմանը: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է փրկել այդ պայմանագիրը:
Բրիտանացի նախարարները սպառնում են Մեյին
Մեծ Բրիտանիայի նախարարական կաբինետի անդամները Brexit-ի պատճառով վարչապետ Թերեզա Մեյին սպառնում են զանգվածային պաշտոնաթողություններով, գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի՝ նրանք հայտարարել են աշխատանքից հեռանալու մասին, եթե համայնքների պալատների պատգամավորներին արգելվի կանգնեցնել Brexit-ի իրացվելիությունն առանց համաձայնագրի:
Ոստիկանները Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու
Հունվարի 17-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր և կիսաբաց: Ժամը 04.05-ին…
ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում…
Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք Է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե ռուսական ռուբլի․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք Է լինի ռուսական ռուբլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք Է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք Է լինի Էմիսիոն կենտրոն՝ ստեղծված հավասար պայմաններով: Եթե դուք բերում եք Եվրամիության օրինակը,…
Ռուսական կործանիչի երկու օդաչուները դուրս են բերվել ծովից
ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաստատել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է ծովից ողջ դուրս բերել կործանիչներից մեկի 2 օդաչուներին, քանի որ նրանք մինչ բախումը կարողացել էին կատապուլտով դուրս ցատկել։ Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Հավելենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էին Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 նավեր և ուղղաթիռներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան…
Նադալը վստահ հաղթանակ տոնեց դե Մինորի նկատմամբ և դուրս եկավ չորրորդ շրջան
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Երրորդ շրջանում Նադալը 6:1, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ավստրալացի Ալեքս դե Մինորի նկատմամբ: 2 ժամ 24 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 6 էյս, 6 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից: Ալեքս դե Մինորը չի կարողացել իրացնել 4…
2018թ. արձանագրվել է սպանության դեպքերի նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր
2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ…
Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ…
Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին: Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել…
Ֆելայինին վնասվածք է ստացել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 31-ամյա բելգիացին սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալելու են «Բրայթոնին»:…
Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը․ Արամ Հարությունյանը կկալանավորվի
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նիստից հետո դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշում հրապարակեց: Ավելի վաղ հայտել էինք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական…
Հնդկաստանը տիեզերք կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) սկզբում կենդանիներ չի ուղարկի տիեզերք, ինչպես դա անում Էին այլ երկրներ, դրա փոխարեն առաջինն ուղեծիր կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ, որի վրա կփորձարկեն տիեզերական համակարգերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ISRO-ի տնօրեն Քայլասավադիվու Սիվանը: Արդեն նշանակված Է հնդկական առաջին ինքնուրույն օդաչուավոր թռիչքի ժամկետը, այն կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերին:…
Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է դատավոր Արսեն Նիկողոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն որևէ մեկնաբանություն չտվեց: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Նրա պաշտպանները լրագրողներին տեղեկացրել են, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է…















