Ամենայն հայոց կաթողիկոս
«Պետություն-եկեղեցի» բախումը բացառելու հրամայականը երկխոսությունն է. Բացում նախաձեռնություն
«Պետություն-եկեղեցի» բախումը բացառելու հրամայականը երկխոսությունն է։ Ողջախոհ հանրությունը սպասում է պետական և հոգևոր իշխանության ղեկավարների հրատապ որոշմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Միսիսիպին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Միսիսիպին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ-ի 50-րդ և ամենավերջին նահանգը, որը պաշտոնապես ընդունել է պատմական ճշմարտությունը: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ Միսիսիպիի նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։…
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամանորի առթիվ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասի հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
Վատիկանի փոխպետքարտուղար խոսեց հայ ռազմագերիների հարցի հանգուցալուծման մասին
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե…
Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ նոր նշանակումներ են արվել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ կատարվել են նոր նշանակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին Բաքվում բացված ռազմավարի զբոսայգին հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռ «Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ…
Հայրենիքի խաղաղությունը սրբազան առաքելություն է մեզ համար․ Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական Facebook-ի էջում գրառում է կատարվել։ Գրառման մեջ նշվում է, որ թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: «Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է․․․։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության,…
Կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջոցառումների ծրագիրը
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: «Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հանրապետական աղոթք
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի…
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում կմասնակցի երիտասարդ հոգևորականների հավաքին
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։ Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը…
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, ազատվելով Վեհարանի Ընդհանուր բաժնում, ինչպես նաև Արագածոտնի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: