Բուլղարիա
Բուլղարիան հանգուցային փուլում․ փողերի լվացման դեմ պայքար, նավթի պահուստների խնդիրներ և ԵՄ-ի իրավական ճնշումներ
Բուլղարիան կանգնած է կարևոր հանգրվանի առաջ՝ միաժամանակ պայքարելով փողերի լվացման դեմ, վերահսկելով նավթի պահուստները ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պայմաններում և բախվելով Եվրոպայի լիբերալների իրավական համակարգի վերաբերյալ քննադատությանը։
Բուլղարիան կընդունի եվրոն 2026-ին
Բուլղարիան կդառնա եվրագոտու 21-րդ անդամը 2026 թվականի հունվարի 1-ին՝ հրաժարվելով 145-ամյա լևից։
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային
Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է ժամանակավոր կառավարության կողմից կազմված սպառազինությունների ցանկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բուլղարիան ԵՄ անդամ այն եզակի պետություններից է, որը օգնություն չի ուղարկել Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցությունը, որը նախորդ կառավարության կոալիցիոն գործընկերն էր, մայիսին արգելքներ էր դրել ավելի վաղ գոյություն…
Բուլղարիան նշել է, թե որ դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին կաջակցի
Սոֆիան կաջակցի Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների նոր փաթեթի ներդրմանը, եթե դրանք նվազագույն ազդեցություն ունենան միության երկրների վրա։ Նման պայման է հայտարարել երկրի տեխնիկական կառավարության արտաքին գործերի նախարար Նիկոլայ Միլկովը: Դիվանագետը պարզաբանել է, որ պատժամիջոցների ութերորդ փաթեթը ներդրվում է՝ կապված ճգնաժամի նոր փուլի անցման հետ՝ կապված Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարման և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական…
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բուլղարիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Բուլղարիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կընդլայնենք մեր երկրների միջև առկա հարաբերությունները»:
Հանդիպել են Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները
Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հանդիպումը առանձնազրույցի, այնուհետև ընդլայնված ձևաչափով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հունիսի 14-15-ը Բուլղարիայում: Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հհ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուլղարիա։ Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
Բուլղարիան չի համաձայնի գազամատակարարման ՌԴ պայմաններին
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ասել է, որ երկրի իշխանությունները չեն համաձայնի գազամատակարարման ՌԴ պայմաններին, եթե հանգամանքները չփոխվեն։ «Բուլղարիան մեկ ամսից ավելի գազի պաշարներ ունի»,- նշել է նա։
Ռուսաստանը Լեհաստանին ու Բուլղարիային գազ չի տրամադրի
Լեհաստանն ու Բուլղարիան դարձան առաջին երկրները, որոնց Ռուսաստանը հրաժարվեց գազ տրամադրել։ Պատճառը ռուսական պայմաններին չհամաձայնելն է։ Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական դիտարկվող երկրները պետք է «Գազպրոմում» հաշիվ բացեն և այդպես կատարեն իրենց վճարումները, որոնք հետո դարձվելու են ռուբլի։ Լեհաստանն էլ, Բուլղարիան էլ չեն համաձայնել այս նոր մեխանիզմին։…
Ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա ապրիլի 27-ից կդադարեցվի
«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում։ «Ապրիլի 26-ին Bulgargaz-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- նշել են գերատեսչությունում։ Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։ Ավելի վաղ նմանատիպ ծանուցում ռուսական կորպորացիայից ստացել…
Բուլղարիայում Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը կմասնակցեն Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը
Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ օրերս միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում: 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը նշում է, որ մեծահասակների կազմում առաջին անգամ…
Բուլղարիայում ավտոբուս է հրդեհվել․ զոհվել է առնվազն 45 մարդ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բուլղարիա մեկնած մակեդոնական զբոսաշրջային ավտոբուսի հետ, որի մեջ եղել է 52 մարդ։ Վերջինս վթարի է ենթարկվել Սոֆիա-Բլագոևգրադ՝ մխրճվելով արգելապատնեշի մեջ։ բայց ամեն ինչ այդքանով չի ավարտվել․ դրանից հետո ավտոբուսը կողաշրջվել է ու դրանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ մահացել է առնվազն 45 մարդ,…
Բուլղարիայում ընտրությունների 2-րդ փուլում հաղթում է գործող նախագահը
Բուլղարիայում ավարտվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ձայների հաշվարկը։ Ընտրությունները կայացել են կիրակի։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որը այս փուլում հաղթում է երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևը, ով, ըստ 99 տոկոսից ավել ձայների հաշվարկի, հավաքել է ձայների 66,67 տոկոսը (1 532 412 մարդ)։ Իսկ նրա մրցակից Անաստաս Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների…
Բուլղարիան լրացուցիչ ուժեր է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին
Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Փոխանցում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը։ Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։ Ըստ աղբյուրի՝ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական…
Բուլղարայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: ««Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների…















