Գիտություն

  • Պատմության մեջ առաջին անգամ երկու կին դուրս կգան բաց տիեզերք

    Պատմության մեջ առաջին անգամ երկու կին դուրս կգան բաց տիեզերք

    2019 թվականին պլանավորված Է երկու կանանց՝ պատմության մեջ առաջին դուրս գալը բաց տիեզերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աստղանավորդ Քրիստինա Քուկը: «Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք այս դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով Է լուսաբանված NASA-ի կողմից: Մենք պատրաստ ենք ցանկացած…

  • Անցած գիշեր դիտարկվել է ամենապայծառ ու ամենամեծ լուսինը

    Անցած գիշեր դիտարկվել է ամենապայծառ ու ամենամեծ լուսինը

    Անցած գիշեր դիտարկվել է ամենապայծառ ու ամենամեծ լուսինը: Երկնային այդ երևույթը պատկերավոր անվանվել է Սուպեր ձնե լուսին: Սուպեր ձնե լուսինն առանձնանում է նրանով, որ Երկրի բնական արբանյակը Մոլորակի բնակիչների համար երևում է շատ մեծ և լիովին սպիտակ: Այս տարի արդեն երկրորդ սուպերլուսինն է դիտարկվում: Բնական արբանյակը հունվարին նույնպես սովորականից մեծ էր երևացել, բայց արնագույն երանգներով:…

  • Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ

    Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ

    Գվելֆի և Տորոնտոյի համալսարանների կանադացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել սննդամթերքից թունավորման դեպքերի և ինֆեկցիաների ավելացման: Դա պայմանավորված կլինի պաթոգեն մանրէներ փոխանցող ճանճերի պոպուլյացիաների աճով, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում: Հետազոտողներն ուսումնասիրել են Կանադայում, վերջին 12 տարիների ընթացքում, միջատների քանակական փոփոխությունները: Ստացված տվյալներն օգտագործվել են փոփոխվող կլիմայի պայմաններում ճանճերի պոպուլյացիաների աճը…

  • NASA-ն հրաժեշտ տվեց Opportunity-ին

    NASA-ն հրաժեշտ տվեց Opportunity-ին

    Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Opportunity մարսագնացի առաքելության դադարեցման մասին, որն անցած տարի Կարմիր մոլորակի վրա հայտնվել էր փոշու փոթորկի մեջ, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Դրա հետ կապի դուրս գալու մոտ հազար անհաջող փորձեր են կատարվել, որից վերջինը ձեռնարկվել է երեկ։ Opportunity-ն հաջող գործել է մինչև 2018 թվականի ամառ՝ անցնելով մոտ…

  • Պարզվում է՝ դուք կարող եք սովորել նույնիսկ քնած ժամանակ

    Պարզվում է՝ դուք կարող եք սովորել նույնիսկ քնած ժամանակ

    Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր փորձել են նոր լեզու սովորել կամ թողնել ծխելը քնած ժամանակ ձայնագրություններ լսելով, այդքան էլ ապարդյուն չեն վատնել իրենց ջանքերը: Ճիշտ պայմանների դեպքում, պարզվում է, քնի վիճակում գտնվող մարդու ուղեղը ունակ է սովորել նոր բառապաշար: Այս մասին ասվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքի համալսարանի Current Biology ամսագրում հունվարին հրապարակված մի ուսումնասիրության…

  • Նոր քիմիական նյութը հնարավորթյուն է տալիս պլաստիկից վառելիք ստանալ

    Նոր քիմիական նյութը հնարավորթյուն է տալիս պլաստիկից վառելիք ստանալ

    Պլաստիկ աղբը կործանում է օվկիանոսները և թունավորում նրա կենդանական աշխարհը: Սակայն գիտնականները մի նոր քիմիական նյութ են հայտնաբերել, որը փոխակերպում է պլաստիկը օգտակար պոլիմերների կամ նույնիսկ մաքուր վառելիքի: Համաձայն մի հոդվածի, որը հրապարակվել է “Sustainable Chemistry and Engineering” ամսագրում, նոր նյութի ազդեցության հիմքում ընկած է պոլիպրոպելինը, որը կարող է օգտագործվել ամեն ինչ պատրաստելու համար, սկսած…

  • Հատուկ սպիտակուցների շնորհիվ մկները կկարողանան վերականգնել իրենց անդամահատված մատները

    Հատուկ սպիտակուցների շնորհիվ մկները կկարողանան վերականգնել իրենց անդամահատված մատները

    Գիտնականներն առաջին անգամ պարզել են, թե ինչպես վերականգնել ոչ միայն մկան ոսկորները այլ նաև նրա անդամահատված մատների հյուսվածքները: Սովորաբար այնպիսի կաթնասուններ, ինչպիսին մկներն են, չեն կարողանում վերականգնել իրենց մարմնի մասերը: Սա նշանակում է, որ նոր զարգացումը կարող է հետագայում մեծ դեր ունենալ բժշկական գործընթացների մեջ, որի շնորհիվ անդամահատվածները կկարողանան վերականգնել իրենց պակասող վերջույթները: Շնորհիվ սպիտակուցներով…

  • Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ

    Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ

    Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա, ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը: Նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա գիտական հիմնարկներ կստանան միավորներ և կդասակարգվեն: Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների նախկինում կատարած գիտական հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի հզորությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների…

  • Ռոբոտ Սոֆյան արդեն փոքրիկ քույր ունի

    Ռոբոտ Սոֆյան արդեն փոքրիկ քույր ունի

    Հոնգ Կոնգի Hanson Robotics ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում հայտնի ռոբոտ Սոֆյային, այս անգամ ստեղծել է մինի Սոֆյա տարբերակը: Այս մասին հայտնում է Digital Trends-ը: «Փոքր Սոֆյան արդեն հայտնի դարձած Սոֆյայի քույրն է և Hanson Robotics-ի ընտանիքի նոր անդամը»,- գրել են ռոբոտի ստեղծողները: Նշվում է, որ մինի Սոֆյայի հասակը 12 դյույմ է, նա ուրախ է…

  • Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

    Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

    Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։ Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող…

  • Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. Կառավարության ծրագիր

    Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. Կառավարության ծրագիր

    Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Ըստ կառավարության հնգամյա ծրագրի՝ ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Առանցքային…

  • Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում․ գիտնականներ

    Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում․ գիտնականներ

    Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է The Guardian թերթը: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչև 82 տարեկան ավելի քան 200 մարդ (121 կին և 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական…

  • Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ

    Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ

    Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին հայտնել Է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին: Ինչպես նշված Է, խոտակեր դինոզավրի, որն ապրել Է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի և պարանոցի կմախքը գտնվել Է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել Է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների…

  • Նոր քիմիական տարրերի հայտնաբերման աշխատանքները ղեկավարելու է հայազգի Յուրի Օգանեսյանը

    Նոր քիմիական տարրերի հայտնաբերման աշխատանքները ղեկավարելու է հայազգի Յուրի Օգանեսյանը

    Այս գարնանը Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Դուբնա բնակավայրի լաբորատորիաներում սկսելու են քիմիական տարրերի մենդելեևյան աղյուսակի հերթական՝ 119-րդ և 120-րդ տարրերի հայտնաբերման աշխատանքները, և դրանք ղեկավարելու է հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանը: Իրադարձությանն իր ծավալուն հոդվածով անդրադարձել է Science Magazine պարբերականը: «Այժմ ապրող որևէ այլ մարդ այդքան ներդրում չի ունեցել պարբերական աղյուսակի ճարտարապետության ձևավորման մեջ, որքան նա:…