Եվրոպական խաղեր
Եվրոպական խաղերի կրակը մարեց
«Դինամո» ստադիոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված 2-րդ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Սկզբում վավերագրական ֆիլմում պատմեցին Եվրոպական խաղերի անցկացման մասին, մարզիկները նկարագրեցին իրենց տպավորությունները, ինչից հետո սկսվեց Եվրոպական խաղերի փակման հետհաշվարկը։ Այնուհետև հնչեց Բելառուսի հիմնը, անցկացվեց մարզիկների և դրոշների շքերթը։ Ներկայացվեց 7 մասից բաղկացած բեմականացված ներկայացում, որից հետո իջեցվեցին Եվրոպական օլիմպիական…
Օրվա 3-րդ ոսկին․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։ Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է…
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով…
Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Եզրափակիչ մենամարտում Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիան էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3։2 հաշվով։ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ…
Եվրոպական խաղեր․ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի չեմպիոնի կոչման համար
Մինսկում ավարտին մոտեցող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն։ Հունահռոմեական ըմբշամարտում 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կփորձի հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։…
Եվրոպական խաղեր․ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։ 85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը…
Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին։ 1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի…
Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչում է
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Բելառուսի Մինսկ քաղաքում ընթացող Եվրոպական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը մեկնարկում, մրցելով Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ, հաղթեց նրան 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ռուսաստանը մեդալների քանակով գլխավորում է Եվրոպական խաղերը ոչ պաշտոնական հաշվարկներով
Ըստ ոչ պաշտոնական հաշվարկների՝ Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների քանակությամբ առաջատարը Ռուսաստանի թիմն է: Ռուսաստանի թիմն այս պահին ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ, որոնցից՝ 33 ոսկե, 16՝ արծաթե և 32՝ բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսի թիմն է՝ 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակում է Իտալիան: Վերջինս ունի 27 մեդալ` 10 ոսկե, 9…
Եվրոպական խաղեր․ այսօր Արթուր Ալեքսանյանը դուրս կգա պայքարի
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 9-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից։ Պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։ Գոտեմարտերը կեմեկնարկեն Երևանի ժամանակով 12։10-ին։ Երեկոյան մրցահերթում Կարապետ Չալյանը (77 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ)՝ բրոնզե: Մեդալային…
Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակիչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) կիսաեզրափակիչ մենամարտի հաղթողի հետ։ Հիշեցնենք,…
Եվրոպական խաղեր․ Գոռ Ներսեսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում: Մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դարձավ բրոնզե մեդալակիր: Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ է տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Ներսեսյանը հաղթել է…
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Կարեն Ասլանյանը (67 կգ) 4-0 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին:
Եվրոպական խաղեր․ Էդգար Ստեփանյանը սկրետչում 16-րդն էր
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։ Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։ Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը ևս մեկ մեկնարկ ունի հունիսի 28-ին։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին,…














