Եվրոպական խաղեր
Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները։ Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։ Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 և 14․200 արդյունքները և կրկին…
Եվրոպական խաղեր․ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։…
Եվրոպական խաղեր․ Օր 7-րդ
Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, թիավարություն, սպորտային մարմնամարզություն և հեծանվասպորտ մարզաձևերից։ Ըմբշամարտում ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևի հետ։ Նա գորգ դուրս կգա Երևանի ժամանակով 12:00-ին։ Թիավարությունում՝ բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Ալավերդյանը։ Նա կմեկնարկի…
Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8…
Եվրոպական խաղեր. Կարեն Տոնականյանը կիսաեզրափակչում է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) կդառնա երկրորդ Եվրոպական խաղերի մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Տոնականյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց բրիտանացի Կալում Ֆրենչի հետ։ Հաղթանակ տանելով 3։2 հաշվով՝ Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։ Կարեն Տոնականյանը պայքարը…
Եվրոպական խաղեր. Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս եկավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։ Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել…
Եվրոպական խաղեր. Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով։ Հիշեցնենք, որ Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևին։ Հունիսի 26-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91…
Եվրոպական խաղեր․ Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց ադրբեջանցի մարզիկին
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։ Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։ Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։ Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։ Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։…
Եվրոպական խաղեր․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում
Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում: Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթանակ տոնեց։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային: Այսօր կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին…
Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 10 ներկայացուցիչներ. Մինսկ-2019
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։ Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։ Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։…
Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ: Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ: Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել…
Եվրոպական խաղեր. Անդրանիկ Գալստյանը հաղթեց 1/8 եզրափակչում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակում է ընթանալ երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Այսօր մեր ըմբիշները դուրս են եկել պայքարի: Ազատ ոճի 57 կգ քաշային ըմբիշ Գարիկ Բարսեղյանը մեկնարկել էր հաղթանակով` դուրս գալով քառորդ եզրափակիրչ: 1/8 եզրափակչում հաղթանակ է տարել նաև 125 կգ քաշային ըմբիշ Անդրանիկ Գալստյանը: Հայաստանի ներկայացուցիչը 6-4 հաշվով հաղթել է Ավստրիան ներկայացնող Յոհաննես…
Եվրոպական խաղեր․ Գարիկ Բարսեղյանը և Անդրանիկ Գալստյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել են ըմբշամարտի մրցումները: Հունիսի 25-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթեց ռումինացի Անդրեյ Դուկովին: 1/4 եզրափակիչում Բարսեղյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուռ Ուգուևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10…














