Թերեզա Մեյ
Մեյը և Մերկելը քննարկել են Brexit-ի հետաձգումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը: «ԵՄ-ի վաղվա գագաթնաժողովի նախաշեմին ղեկավարները քննարկեցին ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը մինչև հունիսի 30-ը երկարացնելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի խնդրանքը՝ այն ավելի վաղ ժամկետ…
Brexit-ը կարող է չկայանալ․ Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ը կարող է չկայանալ, եթե խորհրդարանին և կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել համապատասխան պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը։ Նրա խոսքով՝ որքան երկար է ձգվում Բրյուսելի հետ գործարքի հաստատման գործընթացը, այնքան մեծանում է հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիան երբեք դուրս չի գա ԵՄ-ից։ Մեյը նշել է, որ Brexit-ի…
Մեյի հրաժարականից հետո պաշտոնին հավակնում է 4 թեկնածու
Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ: Խոսքը վերաբերում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթին եւ շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվին: Ինչպես նշում Է հրատարակությունը, հենց Գոուվի՝…
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու ունի Մեյի հրաժարականի դեպքում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին է տեսնում՝ որպես վարչապետի հնարավոր թեկնածուի: «Ինձ շատ է դուր գալիս Բորիս Ջոնսոնը: Նա իմ ընկերն է»,- ԱՄՆ-ի ղեկավարը մարտի 28-ին Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցին: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Brexit-ը կիրականացվի հաջողությամբ, ինչպես նաև…
Մեյը Հրաժարական կտա Brexit-ավարտից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կուսակիցներին խոստացել է հրաժարական տալ Brexit-ի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է մարտի 27-ին՝ Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Ես պատրաստ եմ լքելու այս պաշտոնն ավելի շոտ, քան ծրագրել էի, հասնելու համար այն բանին, ինչը ճիշտ կլինի մեր երկրի և մեր կուսակցության համար։ Այս…
Բրիտանացիների մի մասը կողմ է Թերեզա Մեյի հրաժարականին
Բազմաթի բրիտանացիներ կողմ են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին: Հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ Թերեզա Մեյը պետք է հրաժարական տա, և միայն 32 տոկոսն է հայտարարել, որ կողմ է նրա` այդ պաշտոնում մնալուն: Բրիտանացիների մի մասը հանգել են այս կարծիքին այն բանից հետո, երբ խորհրդարանը մարտի 12-ին կրկին դեմ քվեարկեց ԵՄ-ի հետ գործարքին: Գրում է…
Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։ Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։ Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական…
Բրիտանիան ներմուծման մաքսերի 80 – 90 տոկոսը կչեղարկի առանց «գործարքի» Brexit-ի դեպքում
Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առևտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ համապատասխան միջոցները շարադրված են փաստաթղթում, որը կհրապարակվի այն դեպքում, եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջորդ շաբաթ չհաջողվի կանխապահովել…
Թերեզա Մեյն այցելել է Սոլսբերի՝ Սկրիպալների թունավորման 1-ամյակի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուսական Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման 1-ամյակին կապակցությամբ այցելել է Սոլսբերի քաղաք: Sky News պարբերականի փոխանցմամբ՝ Մեյը ողջունել է քաղաքի նշանակալից ուժը: Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին և զինված ուժերին, որոնք ներգրավված են եղել քաղաքը Նովիչոկ թունավոր նյութի հետքերից մաքրելու…
Պահպանողականները Brexit –ի վերաբերյալ պահանջներ են առաջադրել Մեյին
Կոշտ Brexit-ի կողմնակից Ջեյքոբ Ռիս-Մոգի գլխավորությամբ բրիտանացի եվրասկեպտիկ-պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյին մի շարք պայմաններ են առաջադրել՝ կապված Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Պայմանները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և միասնական եվրոպական շուկային։ Առաջադրած պայմանները չկատարելու դեպքում պատգամավորները չեն աջակցի Brexit-ի հարցով վարչապետի առաջարկած համաձայնագրին։ Քվեարկությունը ծրագրված է մարտի 12-ին։
Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախարարների կաբինետն ուսումնասիրում է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ժամկետը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը: Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, կառավարության ղեկավարի դիվանատանը մշակվել է պլան, որի համաձայն Մեյը պաշտոնապես համապատասխան խնդրանքով կդիմի Եվրամիությանը, եթե մինչև մարտի 12-ը բրիտանական խորհրդարանն առաջվա պես պատրաստ…
Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն անցկացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մեյը նշել է, որ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա։ Նրա թիմը հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում՝ երաշխավորելու փոփոխությունների իրագործումը, որոնք պահանջում են բրիտանացի օրենսդիրները։ Մեծ Բրիտանիային 33 օր է մնում ԵՄ կազմից դուրս գալու…
Լոնդոնը նոր առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ
Մեծ Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել Է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը վկայակոչելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիից ստացված տեղեկատվությունը: Բարքլին ակնկալում է, որ նոր աաջարկությունները բավարար կլինեն ապահովելու Բրյուսելի հետ «ապահարզանի» պայմանների…
Մեյը լրացուցիչ ժամանակ է խնդրել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ որոշում է կայացրել` չխնդրել խորհրդարանին այս շաբաթ կրկին քվեարկել Brexit-ի համաձայնագրի հարցով, որպեսզի լրացուցիչ ժամանակ շահի ԵՄ-ի հետ բանակցելու համար. հայտնում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ Բրյուսելի հետ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: «Երբ առաջընթացի հասնենք, ինչին ձգտում ենք, մենք համաձայնագրի հարցով քվեարկություն…












