Թուրքիա
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով:
ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա
ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս այցելել է Թուրքիա, սակայն այցի նպատակը դեռևս պարզ չէ։
Թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը 20-ն է
Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով C-130 Hercules ինքնաթիռը մեկնում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և Թուրքիայի ԱԳՆ Ֆիդանը
Սպիտակ տանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են հատկապես Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը: Նշենք, որ Իսրայելը դեմ է Գազայի շրջանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում Թուրքիայի ներգրավմանը։
Ադրբեջանի համաձայնությունից է կախված Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների հանդիպման հնարավորության մասին։ «Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն Անթալիայում
Այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ։
Թուրքիան կշարունակի օգտվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից
Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ չնայած ԱՄՆ-ի պահանջներին։ Սակայն Թուրքիան ներկայումս պատրաստ է քննարկել համատեղ վերահսկողության մեխանիզմի ստեղծումը։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը։
Թուրքիան շարունակում է իրանական գազ պահանջել
Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Թավաքոլին հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կերկարաձգեն գազի արտահանման պայմանագիրը։ Ըստ նրա՝ Թուրքիան շարունակում է իրանական գազ պահանջել, և ներկայումս ընթանում են բանակցություններ՝ պայմանագրի ծավալի, մեթոդի և երկարաձգման մեխանիզմի որոշման շուրջ։
Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով
Ադրբեջանցի քաղաքագետ Զաուր Շիրիևը Երևանում անցկացվող «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի ժամանակ այսօր նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով։
Միրզոյանը խոսում է Երևանի և Բաքվի միջև եղած փոխադարձ շահերից
Սակայն, հալվ ասելով՝ բերանդ երբեք չի քաղցրանա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր նշել է, որ խաղաղությունը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության բարձրացմանը և թույլ չի տալիս երրորդ երկրներին օգտագործել հակամարտությունը։ Միրզոյանը նաև շեշտել է, որ․․․
Գործընթացը կախված է «գրավիտացիոն գործոններից»․ Փաշինյան
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիա կատարած իր վերջին այցի ընթացքում պաշտոնապես հրավիրել է նախագահ Էրդողանին Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նա նշել է, որ իր այցը Թուրքիա հաջող է համարում։
2026 թ․ ընտրություններ․ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է 2026 թ․ ընտրություններին։ Բոլորի համար պարզ է, որ այդ ընտրությունների արդյունքում վճռվելու է Հայաստանի ապագայի հարցը։ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն, այս հարցն է դրված լինելու առաջիկա ընտրություններում։
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը հնարավոր է
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը Վաշինգտոնը լիովին հնարավոր է համարում: Այդ մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյային։
Թուրքիայի «քաթարացումը» որպես նոր օսմանյան դաս
Վերջին տարիներին Թուրքիայում զարգանում է մի գործընթաց, որը կարելի է կոչել «քաթարացում»։ Քաթարի մեծ փողերը Թուրքիային տալիս են ժամանակավոր կայունություն, բայց փոխարենը խլում են այն անկախությունը, որի մասին Անկարան այդքան բարձր է խոսում։ Եվ եթե հարյուր տարի առաջ կայսրությունը կորցրեց իր անկախությունը գերմանական կապիտալի միջոցով, ապա այսօր նույն վտանգը վերադառնում է այլ կերպ՝ արաբական ներդրումների…
Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի £8 մլրդ կործանիչների գործարքը՝ ՆԱՏՕ-ի համերաշխության և մարդու իրավունքների քննարկումների ֆոնին
Մեծ Բրիտանիան և Թուրքիան կնքել են վերջին տարիների ամենախոշոր կործանիչների արտահանման գործարքը՝ £8 մլրդ արժողությամբ 20 Typhoon ինքնաթիռի վաճառքով։ Վարչապետ Քեյր Սթարմերի այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը կոչված է ուժեղացնելու ՆԱՏՕ-ի համերաշխությունը և ապահովելու բրիտանացի աշխատողների աշխատանքը, սակայն առաջացրել է մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ Թուրքիայում։















