Լիոնել Մեսսի
Մեսսին կրկին ցանկանում է աշխատել Արգենտինայի հավաքականի հետ.Սկալոնի
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ազգային ընտրանի վերադառնալու որոշման մասին: Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունից հետո Մեսսին հայտարարել էր հավաքականից ժամանակավորապես հեռանալու մասին: «Աշխարհի առաջնությունը մեծ հիասթափություն էր Արգենտինայի և անձամբ Մեսսիի համար: Արդյունքում Լեոն որոշեց չմասնակցել իմ գլխավորությամբ առաջին 6 հանդիպումներին: Որոշ ժամանակ անց նա տեսավ, որ…
Մեսսիի հիանալի հնարքը սեղանի թենիսի գնդակով
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր տաղանդը ցուցադրել է նաև սեղանի թենիսում: Մեսսին իր հնարքները ցուցադրել է Pepsi-ի գովազդային հոլովակի նկարահանման ընթացքում: «Շարունակում ենք զվարճանալ Pepsi-ի հետ»,- գրել է արգենտինացին: Մանրամասները` տեսանյութում. Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնան» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային…
Մեսսին այլմոլորակային է.Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Երկրորդ տարին անընդմեջ «Բարսելոնան» առաջնության մրցաշարային աղյուսակում զգալիորեն գերազանցում է մրցակիցներին: Կանցնի որոշ ժամանակ, և մեր կայունությունը կգնահատվի: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ առջևում շատ հանդիպումներ կան: Եթե հենց հիմա համարենք, որ «Ռեալն» այլևս պայքարում չէ,…
Ռեկորդներ և հակառեկորդ՝ Ռեալ-Բարսելոնա խաղից
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային». «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի համար այս հաղթանակը 11-րդն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեսսիից բացի կատալոնական ակումբի ոչ մի ֆուտբոլիստ «Ռեալի» հարկի տակ այդքան հաղթանակ չի տոնել: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի համար էլ սա…
Նեյմարը հազիվ է զսպել արցունքները Մեսսիի աջակցության մասին պատմելիս
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Հարցազրույցի ժամանակ բրազիլացին հազիվ է զսպել արցունքները` խոսելով այն մասին, թե ինչպես է իրեն օգնել արգենտինացին, երբ դեռ նոր էր հայտնվել կատալոնական ակումբում. «Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար է խոսել Մեսսիի մասին, քանի որ ինձ համար «Բարսելոնայում» ամեն ինչ…
Վինիսիուս. Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, բայց Ռեալում ոչ ոք նրանից չի վախենում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում սպասվելիք դիմակայության մասին. «Մեսսի՞ն. մենք ամեն ինչի պատրաստ ենք: Նա անհավանական ֆուտբոլիստ է, որը դաշտում անում է բաներ, որը մեկ այլ խաղացող չէր կարողանա անել, բայց մեզանից ոչ մեկը նրանից չի վախենում»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում AS-ը: Իսպանիայի Գավաթի կիսաեզրափաչի՝…
Մեսսին շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների տասնյակը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների մրցավազքը: Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ արտագնա խաղում, որն ավարտվել է կապտա-նռնագույնների հաղթանակով (4:2), արգենտինացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 23 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: Նշենք, որ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում «Բարսելոնայի» առաջատարի գլխավոր մրցակիցը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող…
Մեսսիին կրկին ապշեցրել է անհավանական հնարքով
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսսին գովազդային հոլովակի նկարահանման հրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ ֆանտաստիկ հնարք է կատարում գնդակով: Մանրամասները` տեսանյութում. Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանում Մեսսին 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է 50 միավորով: Հաղորդում է armsport.am-ը։
Հայտնի են եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Ֆրանսիական L’Équipe թերթը հրապարակել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Բոլորից շատ վարձատրվում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին՝ ամսական 8,3 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտինաու Ռոնալդուն է՝ 4,7 միլիոն: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,3 միլիոն: Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը ներկայացնում ենք ստորև. 1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)–…
Սկալոնին Մեսսիի վերադարձի մասին. Վաղուց չեմ խոսել նրա հետ
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին որոշել է վերադառնալ ազգային ընտրանի և այդ մասին հաղորդել է իրեն: «Վաղուց Մեսսիի հետ չեմ խոսել: Նա առաջիկայում խաղ ունի: Տեսնենք՝ կկարողանա արդյոք խաղալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ole-ն: Հիշեցնենք՝ վերջին անգամ Լեոն Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է 2018…
Մեսսին վնասվածք է ստացել Ռեալի հետ խաղից 5 օր առաջ
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Վալենսիայի» հետ երեկ կայացած խաղում վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման արդյունքում: Կատալոնական թիմը, հիշեցնենք, ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել այդ հանդիպումն, իսկ Մեսսին խփել է իր թիմի երկու գոլերը: Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ դեռևս չգիտի` արդյոք արգենտինացին պատրաստ կլինի՞ «Ռեալի»…
Մեսսին իր 50-րդ գոլն է խփել Իսպանիայի գավաթում (Տեսանյութ)
Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնը» 6:1 հաշվով ջախջախել է «Սևիլյային» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:2 հաշվով: Կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 6-րդ գոլի հեղինակ: 31-ամյա արգենտինացու համար դա Իսպանիայի գավաթի 70-րդ հանդիպման 50-րդ գոլն: Incredible performance by #Barcelona 🔵🔴 Perfect football with the finishing touch from #Messi pic.twitter.com/8ygfEOwzhk…
Մեսսին Մարադոնայից լավն է․ Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն արգենտինացի ֆուտբոլիստը: «Մեսսին Մարադոնայից լավն է: Թեկուզ հենց այն պատճառով, որ Դիեգոյի կարիերան մի քանի տարի է միայն բարձունքում եղել»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում շոտլանդական Sport-ը: Մեսսին «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել է Սըր Ալեքսի գլխավորած ՄՅՈՒ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում…














