Կրակոց
Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ հակառակորդը կրակոց է արձակել
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է: Ընտանիքը…
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են բնակիչների ուղղությամբ․ Արցախի պատգամավոր
Ապրիլի 7-ին ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո սա առաջին դեպքը չէ, հաճախակի լսվում են կրակոցի ձայներ, լինում են ոչ կոնկրետ ուղղությամբ կրակոցներ: Հակոբյանի դիտարկմամբ՝ Սարուշենի ուղղությամբ արձակվել են թիրախավորված կրակոցներ, իսկ այն Ստեփանակերտից…
ԱՄՆ-ում կրակոցից մահացել է ռեփեր Չաքի Թրիլը
ԱՄՆ-ում հանցագործի արձակած կրակոցից՝ սեփական ավտոմեքենայում սպանվել է հայտնի ռեփեր Չաքի Թրիլը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Նշվում է, որ 33-ամյա Թրիլին սպանելու հանցագործի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Հայտնի չէ նաև կրակոցն արձակողի գտնվելու վայրը․ նա դեռ չի հայտնաբերվել ու հեռացել է դեպքի վայրից՝ կրակոցն արձակելուց հետո։ Ըստ աղբյուրի՝ ռեփերը վիրավորվել է կրակոցից, բայց իր…
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որին կից գրել է. «Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն…
ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական սուտը
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Լուրը ՊՆ-ի կողմից բնութագրվել է որպես՝ «բացարձակ սուտ»։
ՊՆ-ին են մատակարարվել հին հրանոթի կրակոցներ, որոնք չեն համապատասխանել պահանջներին․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝…
Բեյրութում նավահանգստի մոտ հզոր պայթյուն է եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Բեյրութում նավահանգիստներից մեկի մոտ հզոր պայթյուն է եղել։ Պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սև ու սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծուխ է բարձրացել: Մոտակա տներում, ինչպես նաև շենքերում, որոնք գտնվել են էպիկենտրոնից մի քանի կմ հեռավորության վրա, պայթյունի հետևանքով վնասվել են, որոշները շարքից դուրս եկել: Հայտնի…
Արևշատում վեճն ավարտվել է կրակոցներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների…
Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ ադրբեջանական կրակոցի զոհ դարձած զինծառայող Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության…
Գիշերն ու առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ սահմանագոտու առանձին հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և շուրջ 70 կրակոց արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ…
Սահմանի ողջ երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց օպերատիվ իրավիճակը սահմանագծում։ Նա նշեց, որ անցնող գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զենքեր, իսկ հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ չի կիրառվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կրակոցներ են եղել Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, որոնց թվում է…
Անցած 7 օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց…
Ընկերության տնօրենը կրակել է տղամարդու ձախ աչքի ուղղությամբ
2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝…















