հայոց լեզու
Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 14-ին
Հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Առարկան հայտագրել է 5253 դիմորդ, 2021-ին այս ցուցանիշը 3730 էր: Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց Ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝…
Հայտնի է հունվարի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուստարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Մրցույթ՝ Չինաստանի բուհերում կրթություն ստանալու համար Նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել բակալավրի անվճար տեղերի թիվը «12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2)…
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ
Հուլիսի 8-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել…
Նոր օրենքով հնարավորություն է լինելու սովորել միաժամանակ 1-ից ավել բուհում․ Armtimes
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր և մեխանիզմներ են ներդրվում, գրում է ArmTimes-ը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային և ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ…
Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Հայաստանի ազգային գրադարանի Facebook-ի էջում գրված է․ «1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:…
Հանճարեղ Մանսուրյանը՝ ընթացող պատերազմի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մեր ամբողջ կռիվը, մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն, հայոց լեզու պահելու ուղղությամբ է», – ասում է Տիգրան Մանսուրյանը։ Նրա խոսքն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կարծիքը՝ ծրագրերի և չափորոշիչների մասին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդուրը հրապարկել է իր կարծիքը «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին: Կարծիքը ներկայացնում ենք ստորև. «Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների շուրջ: Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան…
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների. 1. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 2. 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 3. 06 հուլիս՝ «Մաթեմատիկա» 4. 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»: Հիշենենք, որ այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով…
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այն հչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվականին։ Այս տոնի նպատակն է նպաստել լեզուների իրավունքների ճանաչմանը: 2000-ից սկսած փետրվարի 21-ը մայրենի լեզվի գործածության աջակցման օրն է։ Unesco.org-ը հրապարակել է այս տարվա սկզբունքը. մայրենի լեզվի միջազգային օրը միտված է խաղաղ երկխոսությանն ու սոցիալական ներառմանը խթանելուն: Տարվա կարգախոսն է «Լեզուներ՝ առանց…
ՀՅԴ երիտասարդերը ԿԳՄՍ նախարարության դիմաց պահանջում են հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 3-ին հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ ակնկալելով հանդիպել նախարարին: Ավելի վաղ նրանք այս մասին հայտարարություն էին տարածել, նշելով նաև իրենց պահանջները. «1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։ 2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
Դասադուլ անող ուսանողները հավաքվել են ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմաց
ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Նրանք նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գևորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղված նամակն…
ԵՊՀ ուսանողները վերսկսում են դասադուլը
«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողներն այսօր` նոյեմբերի 26-ին վերսկսել են օրեր առաջ դադարեցրած դասադուլը: «Մենք երեք աշխատանքային օր ժամանակ էինք տվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, որ արձգանքի մեր նամակին, սակայն արձագանք չի եղել: Մենք պահանջում ենք, որ թե նա, թե գիտական խորհուրդն իրենց դիրքորոշումը հայտնեն, դատապարտեն նախարարի պահվածքը…
Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook֊ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունից: «Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ: Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու…
«Սասնա Ծռերը»՝ ԿԳՄՍՆ-ի աղմկահարույց նախագծի վերաբերյալ
Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ»…
ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել․ ԲՈԿ նախագահը՝ «Հայոց լեզվի» պարտադիր լինելու մասին
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։ Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։ Օրինակ բժշկական համալսարանը…