Հյուսիսային Կորեա
Հս. Կորեայի ԱԳ նախարարը Պոմպեոյին «թունավոր բույս» է անվանել
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը Փհենյանի դեմ պատժամիջոցների մասին և նրան սկսել է անվանել ամերիկացի դիվանագետների շրջանում «թունավոր բույս»։ Այս մասին ասվում է ԱԳ նախարարի հայտարարությունում, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային վարչությունը։ «Պոմպեոն միակ թունավոր բույսն է մնում ամերիկացի դիվանագետների շրջանում։ Եթե նա աղավաղում է…
Մարկ Էսփերը հայտնել է որ չի վստահում Կիմ Չեն Ընին
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Էսպերը պատասխանել է հարցին, թե նա վստահու՞մ է արդյոք Կիմ Չեն Ընին: Պատասխանը բացասական է եղել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը: Այն հարցին, թե Կիմ Չեն Ընը կհամաձայնի…
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Հս․ Կորեայի հետ
Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիեգանը Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բիեգանն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններին. «Նախագահ Թրամփն ինձ և իմ թիմին հանձնարարել է վերսկսել աշխատանքային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ։ Բանակցություններն ընթանալու են Սինգապուրում երկու…
ԱՄՆ-ի և Հվ․ Կորեայի գործուղությունները սառը պատերազմի են տանում․ Փհենյան
Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում: Այս մասին ասված է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Ռազմական գործողություններից մեկը, որոնք, Փհենյանի կարծիքով, սպառնում են Կորական թերակղզու խաղաղությանը, Սեուլի կողմից F-35A անտեսանելի…
Հս․ Կորեան նախազգուշացրել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին
Հյուսիսային Կորեայում նախազգուշացրել են նոր սառը պատերազմի մեկնարկի և տարածաշրջանում սպառազինության մրցավազքի էսկալացիայի մասին, եթե Հարավային Կորեայում ամերիկյան հրթիռներ տեղակայվեն: Այս մասին հայտնում է Reuters-ը Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ՄՓՀՀ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հաջորդ օրը հայտարարել էր, որ հանդես է գալիս Ասիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման օգտին: «ԱՄՆ-ն նշել է, որ ներկայումս…
ՌԴ Արտաքին գործերի փոխնախարարը մեկնում է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը ժամանել է Փհենյան: Այս մասին հաղորդել են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները: Ըստ տեսանյութի՝ օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Ռի Կիլ Սոնգը: Ռուսական պաշտոնական մամուլը, հղում անելով Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանությանը, հաղորդում է, որ Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացնելու հյուսիսկորեացի իր պաշտոնակիցների հետ: Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի այցը Փհենյան կապված է վերջին շաբաթների…
Հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ընից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ: «Ես երեկ հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ընից, շատ դրական նամակ: Կարծոմ եմ, մենք կրկին կհանդիպենք: Կիմ Չեն Ընը 3 հիանալի էջ է գրել»,-ասել է Թրամփ՝ հավելելով, որ նամակը շատ անձնական…
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել
Երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան արդեն 5-րդ զույգ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռներն անցել են մոտ 400 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 48 կմ: Հարավային Կորեայում կարծում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր տեսակի հրթիռներ: Սեուլը հայտարարել է, որ հետևում է իրադարձություններին:
Պոմպեոն Հս․ Կորեայի հետ միջուկային բանակցություններ սկսելու հույս է հայտնել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերսկվեն միջուկային բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Հուսով ենք, որ մոտակա շաբաթների ընթացքում կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ծրագրում ենք վերսկսել բանակցությունները մի քանի շաբաթ անց և սպասելիքներ ունենք, որ երկու թիմերը կրկին կմիավորվեն»,- ասել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու…
Հս․ Կորեան կիբեռգրոհների միջոցով 2 մլրդ դոլար է հափշտակել ռազմական ծրագրերի համար. Reuters
ԿԺԴՀ-ն բանկերի և գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար անկախ փորձագետների պատրաստած զեկույցը: «ԿԺԴՀ-ն կիբեռտարածությունն օգտագործել է հնարամիտ գրոհների համար ֆինանսական հիմնարկություններից և գաղտնարժույթների սակարաններից միջոցների հափշտակման նպատակով՝ եկամուտ ստանալու համար»,-…
Դժբախտ պատահար Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը. կա 2 զոհ
Հուլիսի 27-ին Հյուսիսային Կորեայում, որտեղ ընթանում է Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, փլուզվել է այն ակումբի տանիքը, որտեղ հանգստանում էին տարբեր երկրների մասնակիցները: Միջադեպի հետևանքով 2 հոգի զոհվել է, իսկ 16-ը վնասվածքներ են ստացել: Վիրավորներից 7-ը ստացել են թեթև վնասվածքներ: Այս մասին հաղորդում է sport.ru-ն: Հիշեցնենք, որ այսօր առաջնության վերջին օրն է:
Հս․ Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ երկու հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի իշխանությունների փոխանցմամբ՝ առաջին հրթիռն անցել է 430 կմ, երկրորդը՝ 690կմ, և դրանք երկուսն էլ ընկել են ծովը: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլը սա համարում է ռազմական սպառնալիք, որը խոչընդոտում է Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու ջանքերին: Նշենք, որ սա Փհենյանի առաջին հրթիռային…
ՌԴ դեսպանատնից այցելել են Փհենյանում կալանված ռուսական նավի անձնակազմին
Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներն այցելել են հուլիսի 17-ի գիշերը ձերբակալված ռուսական նավի անձնակազմին: Դեսպանատունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ անձնակազմի բոլոր անդամներն առողջ են, իրավիճակը հարթելու միջոցներ են ձեռնարկվում: Հյուսիսային Կորեայի սահմանապահները ռուսական նավ են բարձրացել հուլիսի 17-ի գիշերը: Սահմանապահներն անջատել են նավի կապի միջոցները և այն տարել հյուսիսկորեական նավահանգիստ: Նավի վրա 15 ռուսաստանցի…
Թրամփը հայտնել է Փհենյանի հետ դրական նամակագրության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում իր վարչակազմը շատ դրական նամակագրություն է վարում Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ փորձում է վերսկսել հյուսիսկորեական միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունները: «Վերջին շրջանում շատ դրական նամակագրություն ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Թրամփը։ Սակայն նախագահը չի պատասխանել…














