Հյուսիսային Կորեա
Հս․ Կորեայի՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնող պատվիրակությունը Պեկինում է
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին հասել է Չինաստանի մայրաքաղաք: Ակնկալվում է կոնսուլտացիաները տեղի կունենան Շվեդիայում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ արդեն օրվա երկրորդ կեսին ԿԺԴՀ-ի պատվիրակությունը կմեկնի Պեկինից: ՉԺՀ-ում կարճ ժամանակով գտնվելու ընթացքում պլանավորված հանդիպումների մասին չի հաղորդվում: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ…
Հս․ Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել է 900 կմ առավելագույն բարձրության և կարող էր բաժանվել երկու մասի: Այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն: «Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ: Արձակումն իրականացվել է սուր անկյան տակ: Հրթիռը հասել է մոտավորապես 900 կմ առավելագույն բարձրության: Մենք…
Հայտնի է՝ երբ են սկսվելու ԿԺԴՀ-ԱՄՆ բանակցությունները
ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)՝ հղում անելով ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիին։ Նշվում է, որ կողմերը նախնական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին: «Ես հույս ունեմ, որ առաջիկա բանակցությունները…
ԱՄՆ-Հս․ Կորեա բանակցությունների բեկումը կախված է Թրամփի իմաստուն և համարձակ որոշումից․ Փհենյան
Հյուսիսային Կորեայի նախագահի խորհրդական Կիմ Կի Գվանը հայտարարել է, որ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի բանակցություններում հնարավոր բեխումը կախված է նախագահ Դոնալդ Թրամփի «իմաստուն ընտրությունից և համարձակ որոշումից։ Այս մասին տեղեկացնում է AP-ը։ Նա կասկածներ ունի, թե Փհենյանի և Վաշինգտոնի առաջնորդների հերթական հանդիպումը կարող է հանգեցնել բեկման՝ հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումը Փհենյանի լիցքաթափման անհրաժեշտության վերաբերյալ առաջին…
Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել է Միացյալ Նահնագներն անվանելով աշխարհի ամենահզոր երկիրը՝ ընդգծելով իր նախագահության օրոք ռազմական ոլորտում արված ավելի քան 2.5 տրիլիոն դոլարի հատկացումները: Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առաջ՝ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ Հյուսիսային Կորեան լի է չօգտագործված ներուժով և պետք է ապամիջուկայնացվի: Նա կոչ է…
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հրավերը նամակի տեսքով է եղել, որը Կիմ Չեն Ընը Թրամփին փոխանցել է ամռան վերջին: Նամակի բովանդակության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Երկու երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են Սինգապուրի և Հանոյի գագաթնաժողովների ժամանակ: Բացի դրանից՝ Թրամփը…
Փհենյանի քայլը առաջ կտանի Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը
Չինաստանը գովեստով է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին Հյուսիսային Կորեայի հայրտարարությանը: Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Վաշինգթոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին: «Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի արտահայտած պատրաստակամությունը: Մենք համոզված ենք,…
Կիմ Չեն Ընը ներկա է եղել հրթիռային համակարգերի փորձրկմանը
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը երեքշաբթի օրը ներկա է եղել առավել մեծ չափերի հրթիռային համակարգերի փորձարկմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը առավոտյան ժամերին Հյուսիսային Կորեան Նամդո-Փհենյան նահանգից փորձնական երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ առավել…
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Այս մասին, ինչպես հաղորդել է Kyodo հրատարակությունը, հայտնել են Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին և 07:12-ին (Երևանի ժամանակով 01:53-ին և 02:12-ին): Արկերը ընդամենը թռել են…
Հվ․ Կորեան պատրաստ է վերականգնել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները սեպտեմբերի վերջին վերականգնելու պատրաստակամության մասին, սակայն զգուշացրել է, որ հնարավորությունները կարող են սպառվել, եթե Վաշինգտոնն իր դիրքորոշումը չփոխի։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե հույս ունի վերադառնալ ԿԺԴՀ-ի հետ ապառազմականացման բանակցություններին։ «Ես ուզում եմ հավատալ, որ ամերիկյան կողմը այլընտրանք…
Հյուսիսային և Հարավային Կորեաները կարող են ԵՄ-ին համարժեք միություն ստեղծել
Առաջիկա 10-15 տարիներին ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները կարող են տնտեսական միություն ստեղծել, որը նման կլինի ԵՄ-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խորհրդական Մուն Ջեինը։ «Ազգային միավորման համար շատ ժամանակ կպահանջվի: Հյուսիսը, ըստ էության, տարբերվում է Հարավային Կորեայից, և ԿԺԴՀ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում նաև երկիմաստ իրավիճակ կա»,-ասել է…
Հվ․ Կորեայի նախագահը բաժանում է Կիմ Չեն Ընի նվիրած շների ձագերին
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ընը սկսել է բաժանել փխունսան որսորդական ցեղատեսակի շան ձագերին, որոնց նրան նվիրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Գոմիի վեց ձագերը (Կիմ Չեն Ընի նվիրած փխուսան ցեղատեսակի շուն է) շուտով կտեղափոխվեն մշտական բնակության Սեուլի, Ինչխոնի, Թեչժոնայի և Քվանջուի քաղաքապետարան»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է…
Փհենյանը չի հրաժարվի զենք ունենալու իր իրավունքից
Հյուսիսային Կորեան Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է սպառազինության արդիականացման նպատակով ինքնապաշտպանության միջոցառումներին միջամտելու մեջ՝ հայտարարելով, որ Արևմուտքը լրջորեն սխալվում է՝ կարծելով, թե Փհենյանը կհրաժարվի զենք ունենալու իր իրավունքից, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է խաղաղության ապահովման համար: Կորեա-Եվրոպա ասոցիացիայի խորհրդական Կիմ Սոն Գյոնը, ի պատասխան 3 երկրների համատեղ հայտարարության, որոնք դատապարտում էին Փհենյանի կողմից…
Հս․ Կորեան նոր հրթիռներ է մշակում
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան: Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ…














