Հյուսիսային Կորեա
Հս․ Կորեայի ԱԳՆ-ն Բոլթոնին անվանել է «պատերազմի մոլագար»
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, որը հրապարակվել է երկուշաբթի Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունում, ասվում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատերազմի մոլագար է։ Նրա գործողությունները կործանում են խաղաղությունն ու անվտանգությունը։ Նշվում է, որ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը կապված է Բոլթոնի վերջին հայտարարության հետ այն մասին, որ մայիսին իրականացված զորավարժությունները խախտել…
Հս․ Կորեայում Բայդենին մտավոր հետամնաց են կոչել
«ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որ սիրում է քիթը մտցնել ամեն տեղ, իրեն սխալ է պահել Հյուսիսային Կորեայի բարձրագույն իշխանությանը քննադատելիս: Նրա հիմար բառերը ընդամենը մտավոր հետամնացության մասին են փաստում»,- գրել է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը: Գործակալությունը նաև հիշեցրել է Բայդենի դեմ ուղղված մեղադրանքների, կանանց հանդեպ նրա անպարկեշտ վարքի մասին՝ ավելացնելով, որ նախկին փոխնախագահի վրա…
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու համար
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին նոր հարաբերությունների կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու համար: Ըստ РИА Новости գործակալության՝ նման մեղադրանքը հնչեցվել է հյուսիսկորեական նավի կալանման պատճառով: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն շարունակում է Փհենյանին ծնկի իջեցնելու քաղաքականությունը: Ընդ որում Հյուսիսային Կորեան Վաշինգտոնից պահանջում է վերադարձնել կալանված նավը:
Կիմ Չեն Ընը ղեկավարել է պաշտպանական զորամասերի զորավարժությունները
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ ԿԻմ Չեն Ընը ղեկավարել է պաշտպանական զորամասերի՝ հարվածային միջոցներով տարբեր հեռահարության կրակային հարված հասցնելու զորավարժությունների: Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրությունում ասվում է, որ «գերագույն ղեկավարը հրամանատարական կետում ծանոթացել է զորավարժությունների պլանին և հրամայել սկսել զորավարժությունները», ինչից հետո արկերը «խլացնող աղմուկով սկսել են հատել օդը դեպի նշված թիրախների ուղղությամբ»։ Գործակալության հաղորդագրությունում չի…
Սեուլում շտապ ԱԱԾ նիստ է գումարվել Հս․ Կորեայում հրթիռի փորձարկումից հետո
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը շտապ անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցների նիստ է գումարել շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ փորձարկելուց հետո, տեղեկացնում է Ռենհապ գործակալությանը։ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կիմ Մին Ջունը ասել է, որ հանդիպման մասնակիցները «մշտադիտարկում են ընթացիկ իրավիճակը և տեղեկություն փոխանակում ԱՄՆ-ի հետ»։ Կիմ Մին Ջունի խոսքով՝ նիստը տեղի կունենա աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով…
Կիմ Չեն Ընի գնացքը Վլադիվոստոկից վերադառնում է Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի զրահագնացքը դուրս է եկել Վլադիվոստոկի կայարանից և ուղևորվել դեպի Փհենյան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը Վլադիվոստոկի կայարանից։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ճանապարհման արարողությանը մասնակցել են Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը, Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Իգոր Մորգուլովը և Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան, որոնք ճանապարհում…
Կիմ Չեն Ընը դաշույն է նվիրել Պուտինին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժ խորհրդանշող» դաշույն է նվիրել: Կիմ Չեն Ընը նվերը փոխանցել է Պուտինին Վլադիվոստոկում տեղի ունեցած զրույցից հետո: Ինչպես նշվում է, հյուսիսկորեական երկրի ղեկավարը հայտնել է, որ այս սուրը խորհրդանշում է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ժողովրդի ուժն ու ոգին, որն աջակցում է Պուտինին: Պուտինը շնորհակալություն է…
Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տևել է երեքուկես ժամ
Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովը: Բանակցությունները շարունակվել են երեքուկես ժամ, գրեթե երկու ժամ ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Պուտինի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ խոսակցությունը «հանգամանալի»էր: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների թեմաները, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ…
Կիմ Չեն Ընի այցը կծառայի Մոսկվայի և Փհենյանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արդեն մեկ ժամից ավելի դեմ առ դեմ զրուցում են՝ գերազանցելով նախատեսված ժամանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վլադիվոստոկում առաջնորդների բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով 14.10-ին: «Դեմ առ դեմ» ձևաչափով զրույցին նախապես հատկացված էր 50 րոպե: Դեմ առ դեմ շփումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով՝ երկու…
Կիմ Չեն Ընը Ռուսաստանում է
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքի ժամանումը Պրիմորյեի երկրամաս` սահմանային Խասան կայարան: Դիմավորման արարողությունից հետո նա այցելել է Ռուս-կորեական բարեկամության տուն, որը կրում է իր հոր` Կիմ Իր Սենի անունը: Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ…
Փհենյանը քննադատել է Ջոն Բոլթոնին
Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի «անիմաստ» կոչը` Փհենյանին ապամիջուկայնացման շուրջ իր լուրջ վերաբերմունքի մասին ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի երրորդ փուլի համար, սակայն Բոլթոնը հայտնել է Bloomberg News-ին, որ նախ անհրաժեշտ է…
Հյուսիսային Կորեան նոր զենք է փորձարկել
Հյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող, մարտավարական նոր զենք, սակայն ենքի մասին մանրամասները չեն հստակեցվում։ Փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նա նոր զենքի մշակումն անվանել է «շատ նշանակալի իրադարձություն»։ Սպիտակ տանը ծանոթացել են նոր զենքի փորձարկման մասին տեղեկությանը, սակայն դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։…
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ երկխոսությանը
Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունների մասին, և որ պատրաստ է նրա հետ երկխոսությանը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Նախագահ Թրամփը և նախագահ Մունը քննարկել են մեր երկու երկրների փոխադարձ նպատակները Հյուսիսային Կորեայի վերջնական,…
Փհենյանը դուրս եկավ Քեսոնի կապի գրասենյակի միջկորեական նախագծից
ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից: Այս մասին Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը հայտնել է մարտի 22-ին Սեուլում կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ մարտի 22-ի առավոտյան Քեսոնում կայացած հանդիպմանը ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հարավկորեացի գործընկերներին տեղեկացրել են, որ իրենք ղեկավարությունից հրահանգ են ստացել հրաժարվելու գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից, որտեղ Կորեայի Հանրապետության…












