հրայր թովմասյան
Հրայր Թովմասյանը ՀՔԾ-ում հարուցված քրգործում մեղադրյալի կարգավիճակ չունի
Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ): Մինչդեռ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրյալ ներգրավելու…
Լևոն Քոչարյանը ուղիղ կապ է տեսնում Հրայր Թովմասյանի և հոր գործերի միջև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ուղիղ կապ է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջև։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում։ «Եկեք նայենք ժամակագրությունը, և ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Երբ սկսեց նրա և ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը։ ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ…
Կարմիր գիծը հատվում էր, երբ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ․ Վլադիմիր Կարապետյան
Կարմիր գիծը հատվում էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ նոր Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են ստալինյան բռնաճնշումների հետ, Վլադիմիր Կարապետյանը…
ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Բադասյան
Չեմ տեսնում որևէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման կոնտեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ պետք է հետևեն իրավապահ մարմինների գործողություններին։ «Բնականաբար, իրավապահ մարմինները պետք է շատ զգույշ լինեն և թույլ չտան որևէ գործողություն, որը կարող է այլ…
ՍԴ-ի որոշումը զարմանալի էր մեզ համար․ Վլադիմիր Վարդանյան
Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը փակուղի չի տանելու, սակայն դրա պատճառով կարող է սահմանադրության անվտանգության խնդիր լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Չեմ ընդունում այն տարբերակը, որ բոլոր հարցերում մենք ունենք փակուղի․ չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին պետք է…
Ինձ մոտ հարցեր չառաջացան ԱԱԾ-ի հայտարարությունն ընթերցելուց հետո. Հայկ Գևորգյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պարզաբանումները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի համար «լրիվ բավարար» են: Այս մասին նա ասաց այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում: «Ուսումնասիրեցի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, իմ մոտ հարցեր չառաջացան՝ գոնե էս պահին: Եթե ասեմ՝ ես էդ քրեական գործին…
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հրայր Թովմասյանի գործից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ…
ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն քննարկել են Հրայր Թովմասյանի հարազատների հետ կապված հարցը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։ Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ…
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից․ ԱԱԾ
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Գրում է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքը։
Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ մինչև 2030թ․ մնալու է․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի մասին
Հայաստանում այն մարդիկ, որոնք օրենք չեն խախտել, վախենալու ոչինչ չունեն, խոսքը վերաբերում է՝ ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, այնպես էլ՝ բոլոր քաղաքացիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ տարօրինակ ոչինչ չկա, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հրայր Թովմասյանի հայրական տանը: «Իրավապահները գործում են իրենց լիազորությունների և…
Հրայր Թովմասյանի հայրն ու 2 դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Արցախի նախկին ՄԻՊ-ն իր Facebook-յան էջում գրել է․ «Շտապ Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»։ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10220361871341051
ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը
Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ, որպեսզի առգրավի Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը», – գրել է Աշոտյանը:…
Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։ Կատարվում է նախաքննություն:…
Նույն հիմքով այլևս չեն կարող դիմել․ Ալվինա Գյուլումյան
Վերջին 7 օրվա ընթացքում հանրությունը շունչը պահած սպասում էր Սահմանադրական դատարանին՝ վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր. Թովմասյանին հեռացնելու պահանջով, թ՞ ոչ։ ՍԴ-ն մերժեց։ Սա, անշուշտ, իշխանությունների համար սպասելի տարբերակ էր, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ խորհրդարանում ասել էր, որ ունեն այլ պահուստային տարբերակներ, երեկ էլ մի շարք իմքայլականներ խորհրդավոր խոսում էին այլ տարբերակների…













