հրայր թովմասյան

  • Հայաստանի համար առաջին օրակարգը Սահմանադրության փոփոխությունն է. Նարեկ Այվազյան

    Հայաստանի համար առաջին օրակարգը Սահմանադրության փոփոխությունն է. Նարեկ Այվազյան

    Սահմանադրական դատարանի անդամների պաշտպանությունը կազմակերպում է Հայաստանում ՌԴ դեսպանը, ում չեն կարողանում ընդվզել գործող իշխանությունները: Դա փաստում են դեսպանի ու անդամների ոչ հրապարակային հանդիպումները, որոնց չի միջամտում և նկատողության արժանացնում մեր ԱԳՆ-ն, էլ չասեմ՝ ԱԱԾ-ն: Հարցերը անձնավորվել են վերին աստիճանի, ու իրականում տեղ էլ կա, որ անձնավորվեն, բայց ինձ համար դրանք քրգործերի շրջանակներում կարող են…

  • Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի վարույթը ՍԴ-ն մերժեց

    Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի վարույթը ՍԴ-ն մերժեց

    Սահմանադրական դատարանը Facebook-ի էջում հրապարակում է արել, որում մասնավորապես ասված է․ «Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։ Սահմանադրական դատարանի աշխատակազմ» Նշենք, որ Ազգային ժողովի…

  • Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման որոշումը կարող է լինել այսօր

    Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման որոշումը կարող է լինել այսօր

    Սահմանադրական դատարանը վաղ առավոտից աշխատակարգային նիստ է սկսել, օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ Հրայր Թովմասյանի հետ որևէ քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Նա հայտնեց, որ դեռ օրակարգի այլ հարցերն են քննարկում և ընդմիջումից հետո պարզ կլինի իրենց որոշումն…

  • Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումն ուղարկվել է ՀՔԾ

    Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումն ուղարկվել է ՀՔԾ

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր իր էջում գրել է. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»: Բաբաջանյանը պահանջում է, որ դատախազությունը քրեաիրավական գնահատական տա Հրայր…

  • ՍԴ-ն պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք․ Վլադիմիր Վարդանյան

    ՍԴ-ն պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք․ Վլադիմիր Վարդանյան

    Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադարձավ օրերս ԱԺ-ում կայացած` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը: Նշենք, որ նախագծին դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր, որի մասին խոսելով՝ պատգամավորը նշեց․ «Փակ-գաղտնի քվեարկության ընթացքում դիրքորոշում է արտահայտվել, և այդ դիրքորոշումն արժանի է հարգանքի»։ Նա հավելեց, որ…

  • Մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան

    Մեր վերապահումը «Իմ քայլի» փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է․ Իվետա Տոնոյան

    Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խմակցության անունից պատասխանեց այն հարցին, թե ինչու չեն մասնակցել Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը։ Տոնոյանը նշեց, որ թեև Հրայր Թովմասյանն «իրենց կուռքը չէ», և իրենք դեռ 2018 թվականին դեմ են քվեարկել Թովմասյանի նշանակմանը,…

  • Եկել է ժամանակը, որ Հրայր Թովմասյանը իր պաշտոնին հրաժեշտ տա․ Իոաննիսյան

    Եկել է ժամանակը, որ Հրայր Թովմասյանը իր պաշտոնին հրաժեշտ տա․ Իոաննիսյան

    Հրայր Թովմասյանին նշանակեց ՍԴ նախագահ նշանակեց ՀՀԿ-ն, հիմա Հրայր Թովմասյանն անում է խախտումներ՝ սպասարկելու այդ ուժին: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով խորհրդարանում ընթացող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին: Իոաննիսյանի կարծքով՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է կարգվել խախտումներով և հիմա եկել է…

  • Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու ԱԺ-ում մեկնարկած գործընթացն անպտուղ և փակուղային է․ «Սասնա Ծռեր»

    Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու ԱԺ-ում մեկնարկած գործընթացն անպտուղ և փակուղային է․ «Սասնա Ծռեր»

    «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է: Այս շատ տիպական օրկինակով կարող ենք փաստել, որ ռեժիմի կեղեքիչ կառավարման համար ժողովրդին պարտադրված կեղծ սահմանադրությանն ու…

  • Բաբաջանյանը պահանջում է, որ դատախազությունը քրեաիրավական գնահատական տա Հրայր Թովմասյանի գործողություններին

    Բաբաջանյանը պահանջում է, որ դատախազությունը քրեաիրավական գնահատական տա Հրայր Թովմասյանի գործողություններին

    Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին պատգամավորը հայտնել է այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։ «Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական…

  • ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

    ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

    Այսօր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ քվեարկեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահամանադրական դատարանի նախագահի լիազորություները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի շուրջ: Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել են 101-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ-ն նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցի նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ են քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Արդյունքում՝ որոշումն…

  • Չեմ կարծում, որ ՍԴ-ն բացասական որոշում կկայացնի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ․ վարչապետի խոսնակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Չեմ կարծում, որ ՍԴ-ն բացասական որոշում կկայացնի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ․ վարչապետի խոսնակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնի հանրապետական է, որը աչքի է ընկել իրարամերժ հայտարարություններով, մինչև կուսակցական դառնալը, այնուհետև նաև կուսակցական դառնալուց հետո, Մարտի 1-ի հարցով էլ բազմիցս հանդես եկել քննադատական հայտարարություններով: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի, նրա խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի արած հայտարարությունները վաղուց դուրս…

  • Չեմ կարծում, որ նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի․ Սեդա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Չեմ կարծում, որ նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի․ Սեդա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարել էր, որ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն ունի: Այս առնչությամբ փաստաբան Սեդա Սաֆարյանը նշել է, որ իր կարծիքով նախագիծը քաղաքական ուղղվածություն չունի: «Եթե քաղաքական ուժն է նման միջնորդությամբ հանդես գալիս, հետևապես այդպիսին կարող է լինել Հրայր Թովմասյանի տեսակետը։ Ոչ միայն «Իմ քայլն» է քննադատել…

  • Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ․ Լիլիթ Մակունց

    Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ․ Լիլիթ Մակունց

    Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի ԱԺ նիստին ներկա չգտնվելու փաստին, նշեց․ «Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն այդ առումով լինել չի կարող»: Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվել է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես…

  • ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

    ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

    Այսօր ԱԺ նիստի ընթացքում քննարկվում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։ Նախագիծը ներկայացնում էր «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի…