Վիրավորներ
Մահաբեր ցունամին հարվածել է Ինդոնեզիային. զոհերի թիվն աճում է
Առնվազն 281 մարդ զոհվել է, հազարից ավելին վիրավորվել Ինդոնեզիայում դեկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած ցունամիի պատճառով: Նախնական վարկածով՝ Անակ Կրակատաու հրաբուխի ժայթքման արդյունքում առաջացած ցունամիի պատճառով հարյուրավոր շենքեր են վնասվել: Ամենաշատը վնասվել է Պանդեգլանգ շրջանը: Միջազգային մամուլի տարբեր տվյալների համաձայն՝ 60-ից 400 մարդ համարվում են անհետ կորած: Ըստ «Daily Mail-ի»՝ ցունամիից տուժել է նաև տեղական…
Նեպալում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 23-ի
Նեպալի Դանգ շրջանում ավտոբուսը ձորն է ընկել, մահացածների թիվը հասել է 23 մարդու, գրում է Kathmandu Post թերթը։ Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի և 12 վիրավորի մասին։ Հաղորդվում է, որ տուժել է 14 մարդ։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ 37 մարդ է եղել, նրանցից 34-ը՝ ուսանող, 2-ը՝ ուսուցիչ և վարորդը։ Himalayan Times պարբերականն էլ հայտնում է,…
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Քոչարյանի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի և 39-ամյա Սասուն Աթաբեկյանի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ…
Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել.
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վիրավորվել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա: Տրամվայը ռելսերից դուրս է եկել շրջադարձի ժամանակ անհաջող արգելակման պատճառով: Ուղևորներին առաջինն օգնության են հասել անցորդները, որոնք կողաշրջված տրամվայից հանել են երկու երեխայի: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար…
Թուրքիայում գնացքների բախման հետևանքով երեք մարդ է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է «Թուրքիայի պետական երկաթգիծ» ընկերության երեք աշխատակիցներին՝ Անկարայում գնացքների վագոնների ռելսերից դուրս գալու գործի շրջանակում, փոխանցում է Anadolu-ն: Առկա տեղեկության համաձայն՝ նրանց աշխատանքներում ոչ ստույգ հաշվարկներ են ի հայտ եկել, որանք կարող են կապ ունենալ ողբերգության հետ: Անկարա-Քոնյե երթուղին սպասարկող գնացքը վթարվել է դեկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 9 մարդ,…
Հնդկաստանի Քաշմիր նահանգում ավտոբուսն ընկել է ժայռոտ կիրճից
Հնդկաստանի Քաշմիր նահանգում ավտոբուսն ընկել է ժայռոտ կիրճից, առնվազն 12 մարդ մահացել է, եւս 18-ը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը հասել է Հիմալայների խորքերը. վարորդը չի կարողացել հաղթահարել ճանապարհի վտանգավոր հատվածը եւ ավտոբուսը 60 մետր բարձրությունից ընկել է: Իշխանությունների ներկայացուցիչները…






