Վիրավորներ
Չիլիի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չիլիի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թալթալ քաղաքից 86 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 16.6կմ խորությամբ: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվել:
ԱՄՆ-ում պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել
ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն Տեխասում չեղարկվել և հետաձգել է մոտ 2000…
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ընթացել են միջադեպերով. կան զոհեր և վիրավորներ
Մարտի 31-ին վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր շրջաններում մի շարք են միջադեպեր գրանցվել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի ընտրատեղամասում զինված բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Հրազենային վնասվածքներից մահացել են՝ Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը։ Իրավապահներին հաջողվել է հանցագործին ձերբակալել։ Հետագա…
Հրաձգություն Նոր Զելանդիայի մզկիթներում
Առնվազն 27 մարզ է զոհվել հրաձգության հետևանքով, որը Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում իրականացրել են անհայտ անձինք։ Ոստկանությունը հաստատել է նրանցից մեկի ձերբակալությունը։ Այս մասին հայտնոում է Otago Daily Times-ը։ Հաղորդվում է շուրջ 30 վիրավորի մասին։ Ցերեկային աղոթքից հետո մզկիթների մուտքի դռներն արգելափակվել են և հնչել են կրակոցներ։ Ականատեսների հաղորդմամբ՝ հրաձգությունների պահին…
Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել. կան վիրավորներ
Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու ղրղիզ է վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն: Կոնֆլիկտը տեղի է ունեցել ղրղզական Աքսայ և տաջիկական Մեհնատաբադ գյուղերի բնակիչների միջև: Պատճառն եղել է Աքսայ- Տամդըկ ճանապարհի կառուցումը: Տաջիկները փակել են ղրղզական տեխնիկայի ճանապարհը: Արդյունքում Ղրղզստանի ու Տաջիկստանի մոտ 200 բնակիչներ միմյանց վրա քարեր են նետել:…
Իրանում գազամուղի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևմուտքում գազամուղի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասնում է 6-ի: Դեպքը տեղի է ունեցել Ահվազ-Բանդար Մահշահր մայրուղում` գազի արտահոսքի պատճառով: Հայտնում է РИА Новости-ն:
Պակիստանը խախտել է հրադադարը. կա 4 վիրավոր
Հնդկական Ջամու և Քաշմիր նահանգում հրետակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն: Պակիստանի զինված ուժերը կիրակի խախտել են հրադադարի ռեժիմը, արդյունքում` վիրավորվել է 4 մարդ, այդ թվում` մեկ կին: Նրանք հիվանդանոցում են: Վերջին օրերին երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են:
Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել. կան զոհեր ու վիրավորներ
Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել: Զոհվել է առնվազն 25 մարդ, ևս շուրջ 30-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է Universal պարբերականը՝ հղում անելով Չյապաս նահանգի գլխավոր դատախազության: Հաղորդվում է, որ մեքենայում ընդհանուր առմամբ 60 մարդ եղել: Առանց համարանիշի բեռնատարի վարորդը երթևեկության ընթացքում կորցրել է կառավարումն ու դուրս կել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքը տեղի է…
Հելսինկիում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա
Հելսինկիում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է մեկ երեխա և 2 մեծահասակ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքային ոստիկանությունը։ Հարձակվողին ձերբակալել չի հաջողվել։ Ոստիկանությունն արդեն պարզել է նրա ինքնությունը և անցել որոնման։ Դեպքը տեղի է ունեցել Սանտավուորետի փողոցում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Համա նահանգում ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի վրա․ կան զոհեր ու վիրավորներ
Սիրիական Համա նահանգի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Հաղորդվում է, որ գրոհայիններն օգտվել են եղանակային վատ պայմաններից, սակայն սիրիական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով ահաբեկիչներից մի քանիսին և նրանց տեխնիկան։ Հարձակումը կատարվել…
Սոմալիում հզոր պայթյուն է որոտացել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 25, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն տեղի ոստիկանության տարածած տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենան պայթեցրել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը: https://youtu.be/TWCW-FYiOQI
Հոնկոնգում 9 մարդ է տուժել մետրոյում շարժասանդուղքի անսարքության պատճառով
Հոնկոնգի մետրոպոլիտենում 9 մարդ է տուժել՝ շարժասանդուղքի հետ կապված միջադեպի պատճառով: Ինչպես հաղորդվել է, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ին Ngau Tau Kok կայարանում: 9 մարդ տուժել է, երբ շարժասանդուղքի աջ կողմից երկաթյա վահանակը դուրս է եկել: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:
Սումգայիթում ավտոբուսի և ամենագնացի բախման պատճառով 30 մարդ է վիրավորվել․ մի քանիսի վիճակը ծանր է
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավտովթար է եղել երթուղային ավտոբուսի ու ամենագնացի մասնակցությամբ։ Առանց լուսացույցի խաչմերուկում ավտոբուսը նախ բախվել է ճանապարհը կտրող ամենագնացին, հետո վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի քանի երեխայի ու բախվել հարակից բնակելի շենքի պատին։ Վթարի պատճառով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, բայց 7 մարդ տեղափոխվել է բուժհիմնարկների վերակենդանացման բաժանմունքներ։ Նրանց…
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանիքի մասնակցող մարդկանց խմբի մեջ, մահացել է 13 մարդ
Առնվազն 13 մարդ է մահացել, ևս 15-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի Ռաջասթհան նահանգում, երբ բեռնատարը մխրճվել է հարսանեկան խնջույքին մասնակցող խմբի մեջ, հայտնում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ամբավալի գյուղում: Ավանդույթի համաձայն՝ հարսանիքին մասնակցող մարդկանց խումբը շարժվում էր մայրուղու երկայնքով ճամփեզրով, երբ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել: Տուժածներին, որոնց թվում է նաև…














