վիրուս
Շանհայի «Դիսնեյլենդը» ժամանակավորապես կփակվի համաճարակի պատճառով
Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին հունվարի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը: Սա պայմանավորված է երկրում կորոնավիրուսի նոր մահացու վտանգավոր տեսակի համաճարակով: Այս մասին ասվում է այգու տարածած հայտարարությունում: «2020 թվականի հունվարի 25-ից ShanghaiDisneyResort-ը ժամանակավորապես կփակի «Դիսնեյլենդ»-ը՝ մեր հյուրերի և աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև հիվանդության համաճարակի վերահսկման ու կանխարգելման նպատակով»,-նշվւմ է հայտարարությունում: Թե երբ…
Չինաստանում նոր վիրուսի հետևանքով զոհեր կան․ այն տարածվել է նաև երկրի սահմաններից դուրս
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից արդեն 9 մարդ է մահացել, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Այդ մասին հունվարի 22-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 324 դեպքի և վեց մահացածի մասին: Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման…
Ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ Թորոսյանը՝ Չինաստանում ի հայտ եկած վիրուսի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: Այս մասին նա ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: Նա նշեց, որ իրենք խորությամբ տեղյակ են իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: «Այս պահի դրությամբ…
Հեղափոխական անսխալականության բարդույթը վիրուսի պես ուտում է իշխանությանը․ Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է․ ««Սև»-ով կուրացած իշխանությունը կամ տեռոր վարորդների դեմ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը փորձանք է վարորդների համար: Նման եզրակացության գալու համար անգամ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն չկա (թեև դրանց պակաս չկա ու չեմ հանդիպել ոլորտային որևէ փորձագիտական կարծիքի, որը դրական…
Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1500 մարդ է մահացել Էբոլա վիրուսից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետևյալն է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված և 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած…
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը
Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին: «Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ վարակվելու 1251 դեպք է գրանցվել՝ 1185 հաստատված և 66 հնարավոր, կա 803 մահացած և 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում…
Ուշադրություն | Ֆեյսբուքում վիրուս է տարածվում
ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության» ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է նոր վիրուսի տարածման մասին․ «Ուշադրություն ❗️ Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում այս հղմամբ վիրուս է տարածվում։ Նամակը ուղարկում են ձեր ընկերների էջերից, որոնց արդեն կոտրել են։ ❌Հղումով մի մտեք ու մի գրանցվեք, այլապես ձեր էջը նույնպես վտանգի կենթարկեք»
Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել
H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:
Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի
Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել այսպես կոչված «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ): Այդ մասին հունվարի 18-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում:Նշվում է, որ H1N1 վիրուսից մահը հաստատվել է լաբորատոր եղանակով: Ընթացիկ շաբաթվա սկզբին ԶԼՄ-ները հայտնել էին «խոզագրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին: Այսպիսով, Վրաստանում այդ վիրուսի…
Վրաստանի դպրոցներում արձակուրդները երկարացրեցին մինչև հունվարի 19-ը
Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: Այս մասին հայտարարություն է տարածել կրթության նախարարությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: «Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում…











