Վլադիմիր Պուտին

  • Ռուսաստանը Բայդենից ավելին էր սպասում․ Պեսկով

    Ռուսաստանը Բայդենից ավելին էր սպասում․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ամերիկյան նոր վարչակազմի կողմից Ռազմավարական սպառազենի կրճատման պայմանագրի (START) գործողության ժամկետի երկաձգումը դրական քայլ էր ռուս-ամերիկյան հարաբերություններում, բայց դա փոքր է՝ համեմատած մեծ բացասականի հետ։ Պեսկովը հայտնել է, որ ավելին էին սպասում Բայդենից։ «Մենք չպետք է մոռանանք START պայմանագրի փաստացի երկարացման առնչությամբ շատ կարևոր ձեռքբերման մասին,…

  • Պուտինը պատրաստ է միջնորդել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև կոնֆլիկտի կարգավորմանը

    Պուտինը պատրաստ է միջնորդել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև կոնֆլիկտի կարգավորմանը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև կոնֆլիկտը կարգավորելու հարցում։ «Անկասկած, հաշվի առնելով տարբեր ձևաչափերում՝ ՀԱՊԿ և այլն, մեր ընդհանրությունը, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդ դառնալ մասնակից երկրների միջև սուր խնդիրները լուծելու հարցում: Դա արդեն բազմիցս ապացուցվել է»,-ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին…

  • Պուտինը և Զելենսկին չեն քննարկի Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիները․ Պեսկով

    Պուտինը և Զելենսկին չեն քննարկի Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիները․ Պեսկով

    ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման նպատակը չի կարող լինել Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիների որոնումը։ «Միանգամայն պարզ ներկայացվել է Վլադիմիր Պուտինի վերաբերմունքն այդ նախաձեռնությանը,- ասել է Պեսկովը:- Նման երկխոսությունը կարող է վերաբերել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրներին: Այսինքն՝ այդ երկխոսությունը չի…

  • Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

    Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում գոհունակությամբ նշել են, որ ՌԴ խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:

  • ԼՂ հարցով կողմերը պահպանում են պայմանավորվածությունները. Պուտին

    ԼՂ հարցով կողմերը պահպանում են պայմանավորվածությունները. Պուտին

    ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար: «Կարևոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա: Պուտինը հիշեցրել է,…

  • Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ. Թրամփ

    Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին: Թրամփը հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ: «Նախագահն ասել է, որ եթե նույնիկ ԱՄՆ-ը ամեն շաբաթ էլ ավելի շատ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինի հետ լավ հարաբերությունները չեն փոխվի »,-ասել է նախագահը: Այս մասին նա ասել…

  • Ի՞նչ պայմանավորվածություններ կան գազի գնի շուրջ և, ի՞նչ հետևանքներ կունենա դրանից հրաժարվելը

    Ի՞նչ պայմանավորվածություններ կան գազի գնի շուրջ և, ի՞նչ հետևանքներ կունենա դրանից հրաժարվելը

    Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում…

  • Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին

    Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին

    Եկեք սկսենք անհանգիստ տարածաշրջանից` Սիրիայից: Ըստ Ձեզ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնագրերը վերաբերում են նաև սիրիահայերին: Կարո՞ղ եք բացել փակագծերը։ Ո՞վ պետք է ապահովի իրենց անվտանգությունը: Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Այնտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի…

  • Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը պաշտոնական այցեր անելու հրավեր են արել միմյանց

    Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը պաշտոնական այցեր անելու հրավեր են արել միմյանց

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին վարչապետը հայտնել է Коммерсантъ թերթին տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը հրավերներ են փոխանակել Երևանում։ «Պայմանավորվեցինք, որ սկզբում ես պաշտոնական այցով կգամ, հետո՝ ինքը։ Գուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը»,-ասել է նա։

  • Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

    Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են և հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին ընթանում է Սոչիում ՌԴ նախագահի նստավայրում: «Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա…

  • Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

  • Պուտինը Էրդողանին հրավիրել է Ռուսաստան

    Պուտինը Էրդողանին հրավիրել է Ռուսաստան

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան․ հրավերն ընդունվել է: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրադրությունը Սիրիայի հյուսիսում: «Մասնավորապես ընդգծվել է թուրքական բանակի ստորաբաժանումների և Սիրիայի կառավարության զինուժերի միջև բախումների կանխման անհրաժեշտությունը»,-հավելել են Կրեմլում:…

  • Պուտինը կոչ է արել ազատել Սիրիան արտասահմանյան ռազմական ներկայությունից

    Պուտինը կոչ է արել ազատել Սիրիան արտասահմանյան ռազմական ներկայությունից

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից: Այս մասին հայտնում է РИА Новости -ն: «Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,-ասել է Ռուսաստանի նախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

  • «Խաղաղություն Ղարաբաղին»․ Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրել Պուտինին

    «Խաղաղություն Ղարաբաղին»․ Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրել Պուտինին

    Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար…