Տոկիո
Օլիմպիական խաղեր․ մեր ըմբիշը մեկնարկեց հաղթանակով, բայց հետո պարտվեց
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ելույթները մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 60 կիլոգրամ քաշային Արմեն Մելիքյանը։ Նա 1/8-ում կարողացավ հաղթանակ տոնել 2019-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի նկատմամբ։ Մեկ քառորդում արդեն Մելիքյանը մրցեց ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ ու ցավոք պարտվեց 4-8 հաշվով։ Նշենք, որ եթե Տիմուրովը դուրս գա եզրափակիչ,…
Տոկիոյում կորոնավիրուսով օրական վարակման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել: Մայրաքաղաք Տոկիոյում, ուր ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, նախորդ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հուլիսի 29-ին՝ 3865 դեպք:
Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները․ Տոկիո-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ են ունենալու երկուսը: Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Հայաստանը ներկայացնող մարզիկներից՝ առաջինը մրցագորգ է դուրս գալու Արմեն Մելիքյանը (60 կգ): Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է: Բռնցքամարտի մրցաշարում ռինգում լինելու է վանաձորցի Արման Դարչինյանը (75 կգ): Նա հանդիպելու է ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ: Հայտնի է…
Հուլիսի 31-ին Հայաստանը կներկայացնի 1 մարզիկ. Տոկիո-2020
Հուլիսի 31-ին, չորրորդ օրն անընդմեջ Հայաստանը ՕԽ-ին կներկայացնի գյումրեցի Հովհաննես Բաչկովը։ Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի, 2013 թվականի աշխարհի չեմպիոն Ջավիդ Չելեբիևը: Հանդիպումը նշանակված է առավոտյան ժամը Հայաստանի ժամանակով 7.36-ին։
Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը․ Տոկիո-2020
Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Հուլիսի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ հայտում է, որ մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: «Որակավորման փուլում Բարսեղյանը 5-րդ մրցահերթում 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 3-րդ, իսկ ընդհանուր 73…
Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
Հուլիսի 30-ին Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չի հաղթահարել Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը: Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցել 23,14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը: Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել է…
Ջոկովիչը օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ջոկովիչը մենախաղում տարավ 13-րդ հաղթանակն Օլիմպիական խաղերում և այդ ցուցանիշով հավասարվեց ռեկորդակիր, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի և ֆրանսիացի ժերեմի Շարդիի դիմակայության հաղթողը։
Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում ելույթ ունեցավ Վարսենիկ Մանուչարյանը, ով պայքարի էր դուրս եկել 100 մետր ազատ լողաոճում։ Հշենք, որ Վարսենիկը իր լողահերթում 6-րդ արդյունքն է ցույց տվել գրանցելով 59.18 վայրկյան արդյունք, ինչը բավարար չի եղել որակավորման փուլը հաղթահարելու համար: Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց․ Տոկիո-2020
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր իր մեկնարկն ունեցավ լողորդ Արթուր Բարսեղյանը: Հայ լողորդը հանդես է եկել 100մ ազատ ոճ մրցաձևում և իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրեց 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով: Նշվում է, որ այդ արդյունքը Բարսեղյանին թույլ չի տրվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Բարսեղյանի արդյունքը մեկնարկի դուրս…
Օլիմպիական խաղեր․ պայքարի դուրս եկավ Իզաբելլա Յայլյանը
Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերում կայացավ կանանց ծանրամարտի 59 կիլոգրամ քաշային կարգի մարզիկների պայքարի, որին մասնակցեց նաև Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը։ Հայ մարզուհին պոկում վարժությունում կարողացավ պոկել 95 կիլոգրամ, իսկ հրումում՝ 110 կիլոգրամ, երկամարտում գրանցելով 205 կիլոգրամ արդյունք և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Օլիմպիական խաղերում մեդալային է միայն երկամարտի արդյունքը ու չկան փոքր մեդալներ պոկումի…
Դալալոյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն
Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Արթուր Դալալոյանը 262,500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսական հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Երկրորդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի ընտրանիներն են: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:…
Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը․ Տոկիո 2020
Հուլիսի 26-ին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը։ «Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին…
Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի ուղղությամբ է շարժվում «Նեպարտակ» թայֆունը։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ Թայֆունը Տոկիոյին կհասնի հուլիսի 27-ին կամ 28-ին։ Հիշեցնենք, որ Տոկիոյում ընթանում են 32-րդ Օլիմպիական խաղերը, որոնք ավարտվելու են օգոստոսի 8-ին։
Օլիմպիական խաղեր․ կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենապայքարում անակնկալ է գրանցվել։ Աշխարհի առաջին ռակել Էշլի Բարտին չի կարողացել մեկնարկում հաղթահարել իսպանացի Սառա Սորիբես Տարմայի արգելքը։ Բարտին պարտվել է 2 սեթերում՝ 4-6 և 3-6 հաշիվներով։ Պայքարը տևել է 1 ժամ և 34 րոպե։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ https://www.youtube.com/watch?v=7CPpO15YQac
Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Հուլիսի 23-ին Տոկիոյի Ազգային մարզադաշտում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք։ Բացման արարողության թեման ստացել Է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաև Ճապոնիայի վերականգնումը 2011 թվականի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում…














