fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ պայքարի դուրս եկավ Իզաբելլա Յայլյանը

Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերում կայացավ կանանց ծանրամարտի 59 կիլոգրամ քաշային կարգի մարզիկների պայքարի, որին մասնակցեց նաև Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը։

Հայ մարզուհին պոկում վարժությունում կարողացավ պոկել 95 կիլոգրամ, իսկ հրումում՝ 110 կիլոգրամ, երկամարտում գրանցելով 205 կիլոգրամ արդյունք և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Օլիմպիական խաղերում մեդալային է միայն երկամարտի արդյունքը ու չկան փոքր մեդալներ պոկումի և հրումի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ