Տուգանք
Երկքաղաքացիների վարորդական իրավունքները՝ փոփոխությունների շեմին, հայտնում են ՆԳՆ-ից
Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող անձանց վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը, կարծես, լուծում է ստանում։ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր այն խնդրի մասին, որ վրացական անձնագրով և վարորդական վկայականով Հայաստանում երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ ջավախահայեր դիմել են իրեն՝ բարձրաձայնելով ստեղծված իրավիճակը։ Ջավախահայերի խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, ունենալով երկքաղաքացիություն, Հայաստան…
1 մլրդ դրամից ավել տուգանք է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության պատճառով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2024 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է կարևոր որոշում՝ կիրառելով ավելի քան 1 մլրդ դրամի տուգանք բենզին իրացնող չորս խոշոր ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության պատճառով: Տուգանքները սահմանվել են «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (392 484 000 ՀՀ դրամ), «Ֆլեշ» (324 110 000 ՀՀ դրամ), «Մեգա Թրեյդ» (206 223 000 ՀՀ դրամ) և…
Ռուսական դատարանը Google-ին տուգանել է $2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 YouTube-ի բովանդակությունը արգելափակելու համար
Կալիֆոռնիայի Մենլո Պարկում գտնվող Google ընկերությունը ստացել է 34 նիշանոց տուգանք՝ YouTube-ում ռուսական բովանդակությունը արգելափակելու համար: Ըստ ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության, տուգանքը կրկնապատկվելու է ամեն օր, եթե չվճարվի 90 օրվա ընթացքում: Համեմատության համար՝ համաշխարհային տնտեսության ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 110 տրիլիոն դոլար, որը 15 նիշանոց թիվ է: Փաստաբան Իվան Մորոզովը ՏԱՍՍ-ին հայտնել է,…
Բարձրացվում է ՀՀ անօրինական ներկրված դեղ վաճառելու դեպքում տուգանքը․ նախագիծ
ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Դեղերին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագիծն ուղղված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելուն։ «Նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ…
Քաղաքացին կտուգանվի խոզաններն այրելու համար. ԲԸՏՄ
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափը կմեծանա
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է…
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը կնվազեցվի
Հայաստանում ԱՊՊԱ չունենալու պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը: «Որոշակի պայմանների առկայության դեպքում 4…
Տուգանք կսահմանվի վառելիքի թերլցման համար
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» գրառմամբ ցուցանակ: Տնտեսվարող…
Խնդրում և հորդորում եմ աղբը թափել սահմանված վայրերում. Հրաչյա Սարգսյան
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրել է. «Սիրելի երևանցիներ, Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն ևս մի քանիսը։ Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն…
Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանք
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում հետաքրքրվել է Աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքի չափը: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց. «Սկսվում է 40 հազարից: Իսկ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար բավականին բարձր տուգանք է սահմանված: Մնացածը՝ 30 հազար դրամ, երբ աղտոտում են կոշտ նյութերով»: Ըստ քաղաքապետի՝ դա բավականին փոքր գումար…
Վարչական պատասխանատվության է ենթարկվել Սամվել Ալեքսանյանի Bentley-ի վարորդը
Երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկել նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ նա Մոսկովյան փողոցում մեքենան կայանել էր այնպիսի այնպես, որ խոչընդոտ էր հանդիսանում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։ Ըստ աղբյուրի՝ վարչական ակտը գրվել է Երևանի…
Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները․ Թաթոյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ կապված երթևեկության կանոնների ու տուգանքների մասին։ ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի Մոսկվա Ընդլայնվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի լիազորությունները «Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։ Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն…
Բարսան Կումանին մեծ գումար կվճարի հեռացնելու համար
Կատալոնական «Բարսելոնան» այս մրցաշրջանում, կարելի է ասել, խայտառակ արդյունքներ է գրանցում։ Այդ ֆոնին ակումբից հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Սակայն այդ հեռացումը էժան չի «նստելու» ակումբի բյուջեի համար։ Բանն այն է, որ «Բարսայի» ու Կումանի միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտ ու ակումբը միակողմանի խզել է պայմանագիրը։ Դրա համար «Բարսան» Կումանին կվճարի…
Facebook-ին տուգանել են ավելի քան 14 մլն դոլարով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Facebook ընկերությանը տուգանել է ավելի քան 14 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք WSJ-ից։ Նշվում է, որ նման որոշման հիմք է հանդիսացել՝ Facebook-ի կողմից օտարերկրացիներին վարձելը՝ ամերիկացի աշխատողների փոխարեն, որի հետևանքով խախտվել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները։ Բանն այն է, որ մինչև վիզայով օտարերկրացի աշխատանքի ընդունելը, ընկերությունը նախ պետք է համոզվի, որ…