ֆրանսիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին Ալիևի հայտարարություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: «Հենց Ֆրանսիայի նախագահի շնորհիվ էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 6-ին…
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել պատժել հայ գերիների սպանության մեղավորներին
Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- նշված է փաստաթղթում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել ազատ արձակել…
Ֆրանսիան կգնահատի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները. Ֆրանսիայի ՊՆ նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատվիրակություն կուղևորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար:
Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահին
Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը պետական այցով ԱՄՆ-ում կգտնվի դեկտեմբերի 1-ին, ինչը կնշանավորի Covid-19-ի համավարակի պատճառով խախտված ավանդույթի վերադարձ։ «Մենք կցանկանայինք հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և տիկին Բրիժիթ Մակրոնին 2022թ. դեկտեմբերի 1-ի պետական այցի ժամանակ։ Դա կլինի Բայդեն-Հարիսի վարչակարգի…
Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին: «Թվիթեր»-ի իր էջում ՀՀ վարչապետը գրել է. «Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:
Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի՝ ամենատարեց գոլի հեղինակը
Օլիվյե Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակը: Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում գելի հեղինակ դառնալու պահին Ժիրուն 35 տարեկան 357 օրական էր: Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցանկում երկրորդն է. նա 49 գոլ է խփել հավաքականի կազմում: Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիայի և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում
Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում կբարձրացնի հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցը: ԱՅս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ այդ մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից:
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելուց
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց , որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագետ այցելել էր Շուշի, որտեղ մասնակցում էին կոնֆերանսի։ Նրանք Ֆիզուլիի օդանավակայանից Շուշի էին ժամանել ավտոբուսներով։…
Ֆրանսիան դիմել է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի թափոնների արտահոսքի հարցով
Անգլիայի և Ուելսի գրեթե 50 լողափերի համար նախազգուշացումներ են տրվել աղտոտվածության մասին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի և ծովի կեղտաջրերի արտահոսքի։ Ֆրանսիացի պատգամավորները մեղադրում են Մեծ Բրիտանիային բնապահպանական պարտավորությունները անտեսելու և ծովային կյանքն ու ձկնորսությունը վտանգի ենթարկելու մեջ։ Բրիտանական ընկերությունները հայտարարել են, որ ներդրումներ են կատարում խնդրի լուծման համար: Եվրամիությունից իր…
Աշխարհի կոնյակի քանի տոկոսն է արտահանվում Ֆրանսիայից․ ինչ գիտեք խմիչքի մասին
Կոնյակը սպիտակ խաղողի գինու կրկնակի թորումից ստացված խմիչք է, որը հնեցվում է կաղնու տակառներում: Մնալով կաղնու տակառի մեջ՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթի գույն, յուրահատուկ համ և նրբագեղ բույր: Միակ նյութը, որով պատրաստվում են կոնյակի հնեցման տակառները, կաղնու փայտն է: Կաղնին պետք է յուրահատուկ լինի, Լիմուզենի անտառներից, որը գտնվում է Կոնյակ քաղաքից 150…
Ֆրանսիայում խանութները կտուգանվեն՝ օդորակիչ օգտագործելիս դռները չփակելու համար
Ֆրանսիայում խանութներին կարգադրվելու է փակել դռները օդորակիչ օգտագործելիս և սահմանափակել նեոնային լուսավորությունը՝ էներգիայի թափոնները կրճատելու նպատակով, ասել է նախարարը: Այս մասին գրում է BBC-ն։ Այս կանոնները, որոնք արդեն գործում են որոշ տարածքներում, կգործարկվեն ողջ Ֆրանսիայում, ասել է էկոլոգիական անցման նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերը: Եվրոպայում էներգիայի ծախսերը կտրուկ աճել են Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Խանութները կտուգանվեն մինչև…
ՀՀ նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը իր խոսքում նշել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար: Նախագահ…
Վարչապետի շնորհավորական նամակը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը,…
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական իրադրությունը
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն Ինդոնեզիայի Բալի կղզում «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման հարթակներում քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության իրադրությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Հանդիպում անցկացրի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայի, Գերանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի եև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական…
Ֆրանսիան հրաժարվում է հանածո վառելիքից
Ֆրանսիան կդառնա առաջին մեծ երկիրը, որը կհրաժարվի հանածո վառելիքից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը։ «Դա մեր էներգետիկ ինքնիշխանության գրավականն է»,- ասել է Բոռնը Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ։ Բենզինի արժեքը հունիսի սկզբին երկրում ռեկորդ է սահմանել, իսկ գնաճը Ֆրանսիայում հասել է ռեկորդային մեծությունների և մայիսին կազմել 5,2 տոկոս։