коронавирус кошек
Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին.Ալինա Նիկողոսյան
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2464275757007536 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus,…
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին նոր տվյալներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/660949811407616 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի․Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Ես առաջիններից մեկն եմ եղել, որ պնդել եմ արտակարգ դրության անհրաժեշտության մասին: Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի, և չեմ փոշմանել ոչ մի բանի համար: հարգելի իշխանություններ ջան, եթե առաջիկա օրերին վիրուսի տարածման այս բավականաչափ հուսադրող վիճակագրությունը պահպանվի, ապա դուք…
Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան․Տեղեկատվական շտաբ
Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/117097269931062/?type=3&theater Կորոնավիրուսի տարածման համաշխարհային…
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց․Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!! http://shtapognutyun.am/ Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ: Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն…
Իսպանիայում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը․Daily Mail
Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել։ Իսպանիայում կորոնավիրուսից 5690 մարդ է մահացել, իսկ այսօրվա ընթացքում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը հասել է 832-ի: Daily Mail-ն հայտնում է, որ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թվում է ոստիկանական հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման 48-ամյա ղեկավար Ջեսուս Գայոսո Ռեյը: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 72 248 մարդ է կազմում,…
Մանրամասներ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գարառում է կատարել․ «19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները…
ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է․ «ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում»։ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը ասել է, որ Երևանի…
Կառավարությունը օգնելու է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին․Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և…
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով փակվել են մի քանի սուպերմարկետներ
Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես…
Նյու Յորքը դարձել է կորոնավիրուսի տարածման օջախ.CNBC
CNBC հեռուստաալիքի եթերում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման օջախը Նյու Յորքն է և դրան հարակից տարածաշրջանները։ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է․ «Վարակման դեպքերից կեսից ավելին եղել է Նյու Յորքում, այդ իսկ պատճառով մենք դաշտային հոսպիտալներ ենք բացում։ Նա նաև ընդգծել է՝ երկրի որոշ նահանգներում պետք է լուրջ սահմանափակումներ մտցվեն՝ համավարակի…
Նոր տվյալներ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մասին Ria.ru
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբը հատյնում է Ռուսաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման 196 դեպք է հաստատվել 16 շրջաններում: Այս պահի դրությամբ ՌԴ 58 շրջաններում 1036 վարակման դեպք է գրանցվել: Աղբյուրը՝ Ria.ru.
Իտալիայում կորոնավիրուսից բուժվել է 101 տարեկան մարդ
Իտալիայի Ռիմինի կոմունայի ղեկավար Գլորիա Լիզին հայտնում է, որ Ռիմինի կոմունայում կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվել և դուրս է գրվել 101-տարեկան մարդ, պարոն Պ․-ն, որի անունը չի բացահայտում։ 1919 թվականին ծնված տղամարդը, ըստ Լիզիի, լրիվ ապաքինվել, դուրս է գրվել ու միացել իր հարազատներին։ Գլորիա Լիզին հավելել է, որ այսպիսի ապաքինումների մասին լուրերը շատ չեն, սակայն պաշտոնյան…
Չնայած համաճարակին Շվեդիայի իշխանությունը կոչ է անում դուրս գալ և մաքուր օդ շնչել
Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից։ Իշխանությունները Շվեդիայում մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Երկրում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը։ Չնայած նրան, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրները կարանտին են հայտարարել Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ…














