коронавирус hayastan
Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ
Այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով: Երկրում համաճարակային իրավիճակի գնահատականից և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդատվություններից հետո կայացվել է հետևյալ որոշումը։ «Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ…
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը ավելացել է
Իսպանիայի առողջապահության նախարարություը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1720-ի։ Ըստ վերջին տեղեկությունների Իսպանիայում գրանցվել է վիրուսով վարակվելու 28 572 դեպք, 2575 մարդ առողջացել է: Հիշեցնենք, որ մինչ այս նշվում էր 1326 մահացածների մասին: Այսպիսով կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 394-ով: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային…
Ջերմաչափում Հայաստան-Արցախ անցակետում
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել․ «Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից): Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես…
Նոր տվյալներ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել է Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 610-ի, 1556 մարդ մահացել է, ապաքինվել է 7635 մարդ: Ջահանպուրը տեղեկացրել է․ «Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1556-ի»։ Նա հավել է, որ Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 966 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 610-ի։ Կորոնավիրուսի…
Մեծ Բրիտանիան փակում է հասարակական վայրերը
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իշխանությունները որոշել են փակել մի շարք հասարակական վայրեր՝ կորոնավիրուսի վարակի տարածման սպառնալիքի պատճառով: «Մենք պետք է առավել կրճատենք հիվանդության տարածումը»,-նշել է Բորիս Ջոնսոնը։ Հիմնականում փակվելու են թագավորության բոլոր փաբերը, ռեստորանները, սրճարանները, մարզադահլիճները և կինոթատրոնները: Վարչապետը հայտնել է, որ հաստատությունները հնարավորինս արագ պետք է դադարեցնեն աշխատանքը: Կորոնավիրուսի դեմ պայքարը…
Չեմ կարծում՝ էջմիածնեցի կինը ենթադրել է, որ միջոցառման ժամանակ մեկին կվարակի․Ալեն Սիմոնյան
Մարտի 21-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հարցին՝ ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն, պատասխանել է․ «Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության»: Նա նշել է, որ պետք է հաշվի առնեն, օրնեքն ունենում է նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ալեն Սիմոնյանը հավելել է․ «Կինը ենթադրել է, որ ինքն իրեն…
Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն նոր տվյալներ է հայտնել
Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն հինգշաբթի հայտնում է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը վերջին մեկ օրում աճել է 8-ով, վարակվածների թիվը մեծացել է 34-ով, առողջացել է ևս 819 մարդ: Ընդ որում՝ նոր դեպքերից ոչ մեկը չի գրանցվել երկրում համաճարակի էպիկենտրոնը դարձած Ուհանում: Կոմիտեն հայտնել է, որ երկրում իրավիճակը կայուն է. 31 նահանգից…
115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են․ ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկա
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ի իր էջում գրառում է արել․ «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»: https://www.facebook.com/norkinfekcion/posts/1968003790011047?__xts__[0]=68.ARBsHuMDtLWW07RdDNZ587icDjCaCMlvmQ_HGzjsfEBhSYzvS82oVs0wJcJ_7oB7xa-p865yoDRdtXwuWvdzMIXYoBHB8U549m4jwm7SfZPXflASiQSbt_VKxqCFG-iy9pjT-ptk9AL4LtCVkMXNunxqe5jr-9v0P7VlQMtaAl_NQz0GMCgB67r2NxUY1Obc-ha3L9mGnPvuYxW9qE1q-xQUn_pum2A7eYSBBMf4DnxvpuonaepQN-IJ2xqp_4Pr4CWil7gtmnM8EodYmcTuuO88VkPSlj6zYSosmDbJqL9WSe_Wh0PM9Za_y8oMoVd8QltH3zS4RGamfrig3vZZch7m&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում…
Ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը․Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր Facebok-ի էջում գրառում է արել․ «Քաղաքապետարանի մուտքի դիմաց ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218301394151982&id=1405208089 Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել
«Հայփոստ» ՓԲԸ-ն Facebbok-ի էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները. Սպասել դրսում, Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու: Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում…
Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը ՀՀ դատախազություն հաղորդում է ներկայացրել․փատաբան
Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք…
Արցախի քաղաքացիների մոտ կա ալկոգելի մասով մտահոգություն․Արայիկ Հարությունյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-ի ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է․ «Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա: Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝…
Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելը պատժվում է
Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելու համար պատիժ սահմանող հրաման է հրապարակվել պետական պաշտոնական «Ժուռնալ օֆիսյել» տեղեկատուում: Որոշման մեջ նշվում է․ «Հրամանը չորրորդ աստիճանի տուգանք է սահմանում հաստատված պարտավորությունների արգելքի խախտման կամ շեղման դեպքում: Ֆիքսված տուգանքը և մեծացված ֆիքսված տուգանքը կազմում են համապատասխանաբար՝ 135 և 375 եվրո»։ Հրամանում նշվում է, որ տուգանքը կարող է մեծացվել մինչև 375…
Աննա Հակոբյանը Երևանում է. մամուլի խոսնակ
Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։ Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է…














